Իրացման Խթանում
Շուկայական տնտեսվարման պայմաններում հաջող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նախապայմաններից մեկը թողարկվող արտադրանքը, մատուցվող ծառայությունները շուկայում պատշաճ մակարդակով ներկայացնելն է:
Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում աջակցություն է տրամադրում հետևյալ հիմնական ուղղություններով`
· գովազդային վահանակների պատրաստում,
· ինտերնետային էջերի պատրաստում /Լրացնել հայտաձև:
Ծրագիրն իրականացվում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
Ծրագրի շրջանակներում աջակցություն կարող են ստանալ "Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին՚" ՀՀ օրենքով սահմանված չափորոշիչներին համապատասխանող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Ծրագրից օգտվելու համար Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից նախապատվությունը կտրվի ՀՀ մարզերի, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նոր ստեղծված, նոր արտադրատեսակ թողարկող, ինչպես նաև արտահանող և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտներին:

