Կամուրջ դեպի մրցունակություն և նորարարություն:
կարդալ ամբողջը >>

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք ՓՄՁ ԶԱԿ և ՁԵՑ նորություններին և իրադարձություններին այստեղ

Համագործակցություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրային ուղղություններով նախատեսված ՓՄՁ աջակցության միջոցառումների ընդլայնման և աջակցության նոր ծրագրերի և մեխանիզմների մշակման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցում է Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի (UNDP), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի (OSCE), Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի (UK DFID) հետ:

undp_armenia_banner_un.jpg
"Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում" ՄԱԶԾ/Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ համատեղ ծրագիր

"Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում" ՄԱԶԾ / Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն համատեղ ծրագիրն իր գործունեությունը սկսել է 2004թ. սեպտեմբերին:

Ծրագրի հիմնական նպատակն է ուղղակի և Հայաստանի ՓՄՁ արգացման ազգային կենտրոնի հնարավորությունների ամրապնդման միջոցով կենտրոնական և ռեգիոնալ մակարդակներում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության տրամադրումը: Ծրագիրն իրականացվում է տարեկան աշխատանքային ծրագրերի միջոցով, որոնք մշակվում են ՓՄՁ աջակցության տարեկան ծրագրերի համաձայն, ՄԱԶԾ և Հայաստանի ՓՄՁ  զարգացման ազգային կենտրոնի կողմից տրամադրվող  գումարներով:

Ծրագրի գործունեությանը մեծապես աջակցում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի և ներկայացչությունների զարգացած ցանցը, որի ստեղծմանը իր հերթին մեծ մասնակցություն է ունեցել ծրագիրը:
Կարդալ ամբողջը


OSCE_Banner.jpg
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ՓՄՁ զարգացման ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակներն ընդգրկում են համապատասխան միջոցառումներ ուղղված ՓՄՁ պետական քաղաքականության  և աջակցության ծրագրերի իրականացմանը, մասնավորապես ՀՀ մարզերում ՓՄՁ աջակցության ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման համար մեխանիզմների մշակմանը, գործող օրենսդրական դաշտին ՓՄՁ սուբյեկտների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ծրագրային առանձին ուղղություններով աջակցության տրամադրման ընթացակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև աջակցության ծրագրերում նոր գործընկերների ներգրավմանն ու ՓՄՁ զարգացմանն առնչվող տարբեր ոլորտներում ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացմանը:
Կարդալ ամբողջը

Գործարարության աջակցման գրասենյակ

 

logobso.jpgԳործարարության աջակցման գրասենյակը հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր, որը նպատակ է հետապնդում աջակցելու Հայաստանում տնտեսական բարեփոխումների իրականացմանը և նպաստելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված պետական քաղաքականության մշակմանը:

2011 թ - ին ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի առաջարկով ստեղծվեց Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խորհուրդ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր, որը եզակի PPD հարթակ ՓՄՁ - ների խնդիրները բարձրացնելու եւ լուծումները քննարկելու ուղղակիորեն ՀՀ վարչապետի հետ: Կարդալ ամբողջը
dfidlogo.gif
Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի  (ՄԹ ՄԶԴ) հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է միջոցառումներ ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև  մարզերում գործարար ակտիվության բարձրացման ուղղությամբ:

Համագործակցության շրջանակներում աշխատանքներ են իրականացվում մարզերի առանձին տարածաշրջաններում գործող ՓՄՁ սուբյեկտների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման, ՓՄՁ աջակցության ենթակառույցների զարգացման, վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակների ընդլայնման, սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների շրջանում աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման, նրանց համապատասխան խորհրդատվական և ուսուցողական աջակցության տրամադրման, ինչպես նաև Կարդալ ամբողջը

 


jica.JPGՃապոնիայի միջազգային համագործակցության գործակալության

2005թ. հունիսին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև ստորագրվել է եռակողմ արձանագրություն, համաձայն որի 2005-200 թվականներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվել է "Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագիրը": Ծրագրի հիմնական նպատակներն են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ուսուցողական և վերապատրաստման ծրագրերի զարգացումը, գործարար ծառայությունների շուկայի զարգացումը, ՓՄՁ սուբյեկտների գիտելիքների մակարդակի բարձրացումը:
Կարդալ ամբողջը

 

giz.JPGԳերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) “Համայնքային և տնտեսական զարգացումը Հայաստանում” ծրագիր

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սերտորեն համագործակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) “Համայնքային և տնտեսական զարգացումը Հայաստանում” ծրագրի հետ իրականացվող “Տեղական/ տարածաշրջանային տնտեսական զարգացում` ՓՄՁ շեշտադրմամբ” բաղադրիչի շրջանակներում:  2011թ. հունվարի 31-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) “Մունիցիպալ և տնտեսական զարգացումը Հայաստանում” ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր:

Հայ-Գերմանական համատեղ մունիցիպալ և տնտեսական զարգացման ծրագիրը խրախուսում է  տեղական տնտեսական զարգացման գործընթացները` ներմուծելով նորարարական գործիքներ և հետագայում փոխանցելով հայկական գործընկերերին:
Կարդալ ամբողջը

 

Black Sea.JPG

Սեվծովյան  ավազանի  առեվտրային  ցանց  ծրագիր

2011թ. հունիսի 1-ից մեկնարկել է ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո ֆինանսավորվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թթ. համատեղ գործողությունների ծրագրի  շրջանակներում իրականացվող “Սևծովյան ավազանի առևտրային ցանց՚” ծրագիրը: 

Ծրագիրն իրականացվում է Ռումինիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Հայաստանից և Թուրքիայից ներկայացված ստորև նշված 7 կազմակերպությունների համագործակցությամբ.  Կարդալ ամբողջը

ԴՈՒՔ ՍԿՍՆԱԿ ԵՔ

Սկսնակ գործարարները այս բաժնում կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԴՈՒՔ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ ԵՔ

Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ գործող ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

ՓՄՁ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

Այստեղ  ներկայացված են Հայաստանում գործող ՓՄՁ-երը:

Նորություններ

22.05.2013

Հայ-գերմանական գործարար տեղեկաթերթ #2

 

DWVA.jpgՀարգելի գործարար, կից Ձեզ ենք ներկայացնում հայ-գերմանական գործարար տեղեկաթերթը, որում ներկայացված են գերմանական ընկերությունների կողմից առաջարկված գործարար համագործակցության առաջարկներ, օգտարար տեղեկատվություն և  ինֆորմացիա Հայաստանում  Գերմանիայի տնտեսագիտական միության վերաբերյալ:

 

կարդալ ամբողջը >>
22.05.2013

Երևանում մեկնարկում է «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագիրը

corporate style logo.jpg

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներՄասնակցելով ծրագրին սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

 

 

կարդալ ամբողջը >>
16.05.2013

«Հաշվապահություն սկսնակների համար անվճար» դասընթաց

 

corporate style logo.jpgՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կազմակերպում է սկսնակ հաշվապահների անվճար դասընթաց, որին կարող են մասնակցել ՓՄՁ սուբյեկտների տնօրեններ, ովքեր ցանկանում են վարել հաշվապահություն իրենց կազմակերպություններում, ինչպես նաև բոլոր նրանք ովքեր ցանկանում են սովորել հաշվապահություն:

 

կարդալ ամբողջը >>

Քվեարկում

Օգտակար Տեղեկատվություն

Հարց ու պատասխան


Այստեղ
կարող եք գտնել ՓՄՁ վերաբերող առավել հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Ինչպես գրանցել բիզնեսը


Այստեղ պատկերավոր կերպով կարող եք տեղեկանալ թե ինչպես գրանցել նոր բիզնես

ՓՄՁ խորհրդատվություն


Աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաջողված պատմություններ

ԵԱՀԿe-gov.amՀաշվապահական կենտրոն