Հայտ
Ինչպես օգտվել աջակցությունից
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությունից օգտվելու համար ՓՄՁ ներկայացուցիչները Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կենտրոնական կամ մարզային գրասենյակներում պետք է լրացնեն հայտ` նշելով սուբյեկտի մասին հիմնական տեղեկությունները և ակնկալվող աջակցության տեսակը: Հայտի ձևը կարող եք ստանալ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն իկենտրոնական ու մարզային գրասենյակներից կամ լրացնել հայտի ձևը և ուղարկել info@smednc.am հասցեով:
Հետագա պարզաբանումների համար Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը դիմողից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի մասնագետները կարող են այցելել դիմող ՓՄՁ սուբյեկտ` ճշգրտումներ կատարելու նպատակով: Հայտի վերաբերյալ կայացված որոշման մասին դիմողը կտեղեկացվի հայտի ընդունման պահից երկու օրվա ընթացքում:

