Կամուրջ դեպի մրցունակություն և նորարարություն:
կարդալ ամբողջը >>

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք ՓՄՁ ԶԱԿ և ՁԵՑ նորություններին և իրադարձություններին այստեղ

Սեփական կապիտալի ֆինանսավորում

Կապիտալի ֆինանսավորման ցանկացած մեխանիզմ հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին խոշոր գործարար նախագծեր իրագործելու և կառավարելու նպատակով ներգրավելու կապիտալ միջոցներ:

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է գործող ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի որոշակի բաժնեմասի կամ փայամասնակցության ձեռք բերում (նոր արտադրական հզորությունների կամ նոր արտադրական ուղղությունների զարգացման ֆինանսավորման նպատակով):

ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալում ներդրումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի կողմից հավանության արժանացած և կոնկրետ գործարար նախագծի իրագործման համար անհրաժեշտ գումարների սահմաններում:

Սույն ծրագրի շրջանակներում բաժնեմասերում ներդրումները կամ փայամասնակցության ձեռք բերումը չի ենթադրում փոխառու միջոցների տրամադրում, այլ հիմնվում է բաժնեմասի հաշվեկշռային կամ շուկայական գնի աճի և ձեռնարկատիրական շահույթից ակնկալվող դիվիդենտի սկզբունքի վրա:

ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագրի մեկնարկից հետո 3-5 տարվա ընթացքում նախատեսվում է բաժնեմասի վաճառք ուղղակի հասարակական առաջարկի սկզբունքով, որը մինչ այդ կենթադրի Հայաստանի ֆոնդային բորսայում տվյալ կազմակերպության արժեթղթերի գրանցման և ցուցակման գործընթացների, ինչպես նաև ՙԱրժեթղթերի շուկայի կարգավորման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված աշխատանքների իրականացում:

2011թ.-ից ՓՄՁ-ի սուբյեկտներում սեփական կապիտալի ֆինանսավորումն իրականացվում է "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ միջոցով:

ԴՈՒՔ ՍԿՍՆԱԿ ԵՔ

Սկսնակ գործարարները այս բաժնում կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԴՈՒՔ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ ԵՔ

Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ գործող ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

ՓՄՁ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

Այստեղ  ներկայացված են Հայաստանում գործող ՓՄՁ-երը:

Նորություններ

24.05.2013

Նորարար տեխնոլոգիաները` համայնքի զարգացման այլընտրանքային ուղի:

 

_MG_6554.JPG45-ամյա Զարուհի Անդրիասյանը նորարար տեխնոլոգիաների և համայնքի զարգացման հարցերով զբաղվում է 1998 թ.-ից: Այդ ժամանակ նա հիմնադրել է «Նորարար տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այն զբաղվել է լեռնային գոտիներից հավաքած վայրի բույսերի վերամշակմամբ, հանուկներ ստանալով, հետազոտություններով: Բացի այդ, հետազոտել են լեռնային գոտիների ջուրը, հողը և բուսականությունը: 

 

կարդալ ամբողջը >>
22.05.2013

Հայ-գերմանական գործարար տեղեկաթերթ #2

 

DWVA.jpgՀարգելի գործարար, կից Ձեզ ենք ներկայացնում հայ-գերմանական գործարար տեղեկաթերթը, որում ներկայացված են գերմանական ընկերությունների կողմից առաջարկված գործարար համագործակցության առաջարկներ, օգտարար տեղեկատվություն և  ինֆորմացիա Հայաստանում  Գերմանիայի տնտեսագիտական միության վերաբերյալ:

 

կարդալ ամբողջը >>
22.05.2013

Երևանում մեկնարկում է «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագիրը

corporate style logo.jpg

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներՄասնակցելով ծրագրին սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

 

 

կարդալ ամբողջը >>

Քվեարկում

Օգտակար Տեղեկատվություն

Հարց ու պատասխան


Այստեղ
կարող եք գտնել ՓՄՁ վերաբերող առավել հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Ինչպես գրանցել բիզնեսը


Այստեղ պատկերավոր կերպով կարող եք տեղեկանալ թե ինչպես գրանցել նոր բիզնես

ՓՄՁ խորհրդատվություն


Աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաջողված պատմություններ

ԵԱՀԿe-gov.amՀաշվապահական կենտրոն