Կամուրջ դեպի մրցունակություն և նորարարություն:
կարդալ ամբողջը >>

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք ՓՄՁ ԶԱԿ և ՁԵՑ նորություններին և իրադարձություններին այստեղ

Սկսնակ գործարարներ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում իրականացվող «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագիրը օգնում է սկսնակներին իրականացնել իրենց գործարար գաղափարները:

Ծրագիրը ներառում է ուսուցողական, մասնագիտական խորհրդատվության, տեղեկատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Ծրագրի տևողությունը 7 ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

 

Ծրագրի նպատակը՝ ՀՀ մարզերում նոր ՓՄՁ սուբյեկտների հիմնադրում և նոր աշխատատեղերի ստեղծում:

 

Ծրագրի խնդիրները

  • ձեռնարկատիրական գիտելիքների մակարդակի բարձրացում,
  • գործարար ունակությունների և հմտությունների զարգացում,
  • նոր գաղափարների բացահայտում և իրականացման աջակցություն,
  • նոր ստեղծվող ձեռնարկություններին համակողմանի աջակցության տրամադրում,
  • ֆինանսական աջակցության հասանելիության ապահովում:

 

Նպատակային խումբ

  • Սկսնակ գործարարներ - սկսնակ են համարվում գործարար գաղափար ունեցող անհատները կամ մինչև երեք տարի գրանցում ունեցող ձեռնարկությունները:

 

Ծրագրի արդյունքում գործարարը

  • կունենա իր անհատական գործարար ծրագիրը,
  • կիրագործի իր գործարար գաղափարը խորհրդատուների մշտական ուղեկցմամբ,
  • կհաստատի երկարատև համագործակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ:

Ծրագրի ընթացքը

 

Քայլ 1. Մասնակիցների ընտրություն

Ծրագրին մասնակցելու համար սկսնակ ձեռներեցները անցնում են հետևյալ երկու փուլերով` 1. հարցաթերթիկի լրացում, 2. հարցազրույց:

 

Ընտրության հիմնական չափանիշներն են.

  • իրատեսական և հստակ գործարար գաղափարի առկայություն,
  • գործարարությամբ զբաղվելու ձգտում և մոտիվացիա,
  • նախատեսվող գործունեությամբ զբաղվելու ուղղությամբ կատարված որոշակի աշխատանք և համապատասխան հմտություն,
  • սեփական ներդրում անելու պատրաստակամություն:

 

Քայլ 2. Ուսուցում/խորհրդատվություն

Մեկամսյա դասընթացի և անհատական խորհրդատվությունների ընթացքում սկսնակ գործարարը քայլ առ քայլ զարգացնում է իր գործարար գաղափարը` ստանալով հիմնարար գիտելիքներ շուկայավարման, արտադրության կազմակերպման, ֆինանսական պլանավորման և այլ կարևոր հարցերի շուրջ: Բացի այդ, սկսնակ գործարարը ստանում է խորհրդատվություն պետական գրանցման ընթացակարգերի, հարկային դաշտին վերաբերող այլ թեմաների շուրջ, ինչպես նաև կազմում է անհատական բիզնես պլան: Մեկ այլ կարևոր արդյունք էլ այն է, որ դասընթացը էապես նպաստում է ապագա ձեռներեցի գործարար մտածողության ձևավորմանն ու գործարար հատկանիշների զարգացմանը:

Դասընթացը ինտերակտիվ է` գործնական և տեսական մասի օպտիմալ հարաբերակցությամբ և հետևյալ մեթոդների կիրառմամբ` ուղղորդող քննարկումներ, խմբային աշխատանքներ, գործարար իրավիճակների սիմուլյացիաներ, գործնական խնդիրների վերլուծություններ, դերային խաղեր և այլն:

 

Քայլ 3. Գործարար ծրագրերի ներկայացում

Դասընթացի ավարտին տեղի է ունենում գործարար ծրագրերի ներկայացում գնահատող հանձնաժողովի ներկայությամբ: Հանձնաժողովի անդամներն են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Քայլ 4. Ֆինանսական աջակցություն

Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարը հնարավորություն ունի օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման որը իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով:

Ֆինանսական ռեսուրսների ներգրավման պայմաններն են.

  • գումարը` առավելագույնը 5 մլն դրամ,
  • տարեկան տոկոսադրույքը` 10 %,
  • ժամկետը` առավելագույնը 5 տարի,
  • գրավը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%),
  • նպատակային խումբը` սկսնակ գործարարներ:

 

Քայլ 5. Խմբային քննարկումներ/Ուղեկցում

Գաղափարը իրագործելու ընթացքում գործարարը միայնակ չէ. ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետները ուղեկցում են սկսնակ գործարարին և օգնում հաջորդող վեց ամիսների ընթացքում: Անհատական խորհրդատվությունների միջոցով սկսնակ գործարարը կատարելագործում է իր բիզնես ծրագիրը և լրացուցիչ աջակցություն ստանում` ելնելով իր անհատական կարիքներից: 

ԴՈՒՔ ՍԿՍՆԱԿ ԵՔ

Սկսնակ գործարարները այս բաժնում կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԴՈՒՔ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ ԵՔ

Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ գործող ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

ՓՄՁ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

Այստեղ  ներկայացված են Հայաստանում գործող ՓՄՁ-երը:

Նորություններ

13.06.2013

Ուսումնական թատրոնի հիմնադիր կին գործարարը` զարգացման և խնդիրների մասին:

_MG_8634.JPG1994 թ. Արևիկ, Լիլիթ և Աննա անունով ընկերուհիները միավորվել և ստեղծել են այսօր Հայաստանում հայտնի ԱՐԼԻԱՆ թրենինգային և խորհրդատվական ընկերությունը: Գաղափարը եղել է Արևիկ Սարգսյանինը: Նրա եղբայր Արսենն ընկերության հիմնադրումից երկու տարի առաջ Մոսկվայից ուղարկել էր հանրային կապերի մասին Սեմ Բլեքի հեղինակած գրքերից մեկը: «Գիրքը շատ հետաքրքրեց ինձ: Այն ժամանակ բոլորիս համար մարկետինգ, PR և նման հասկացությունները դեռ նոր էին: Երբ ես իմ շրջապատում առաջարկում էի ստեղծել բիզնես խորհրդատվական կազմակերպություն, բոլորը ծիծաղում էին, թե` երկրում բիզնես չկա, ի՞նչ բիզնես խորհրդատվական կազմակերպության մասին է խոսքը»,- հիշում է 47-ամյա Արևիկ Սարգսյանը:

կարդալ ամբողջը >>
11.06.2013

Շուտով հրատարակվելու է մտավոր սեփականությանը վերաբերող ուղեցույց-գրքույկ` ՓՄՁ-ների համար:

DSC05515.JPGՀանդիպման մասնակիցները որոշել են հրապարակել գրքույկ՝ Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ:  

կարդալ ամբողջը >>
08.06.2013

Հայաստանի ամենաառաջին նորաձևության կենտրոններից մեկը շարունակում է զարգանալ

_MG_6490.JPG«Ատեքս» նորաձևության կենտրոնը Հայաստանում գործում է արդեն 22 տարի: Չնայած Կարինե Դնոյանն այնտեղ աշխատել է հիմնադրման օրից, կենտրոնի ղեկավարն է դարձել 11 տարի առաջ: «Ինձ Մոսկվայում սովորելուց հետո երեք տարով գործուղման ուղարկեցին Հայաստան, այն ժամանակ այդպես էր, որպեսզի ես աշխատեմ այստեղի կարի ֆաբրիկաներից մեկում: Բայց այդ երեք տարին ձգվում է մինչև հիմա»,- ժպտալով հիշում է փորձառու դիզայներ-մոդելավորողը: Կարինե Դնոյանը 2013 թ. ապրիլին պարգևատրվել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ» մրցանակով: Նա մրցանակը ստանալիս ընդգծել է, որ զգացված է 20 տարուց ավելի աշխատելուց հետո պետության ղեկավարների կողմից նման գնահատականին արժանանալու համար: 

կարդալ ամբողջը >>

Քվեարկում

Օգտակար Տեղեկատվություն

Հարց ու պատասխան


Այստեղ
կարող եք գտնել ՓՄՁ վերաբերող առավել հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Ինչպես գրանցել բիզնեսը


Այստեղ պատկերավոր կերպով կարող եք տեղեկանալ թե ինչպես գրանցել նոր բիզնես

ՓՄՁ խորհրդատվություն


Աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաջողված պատմություններ

ԵԱՀԿe-gov.amՀաշվապահական կենտրոն