Բիզնեսի միջազգայնացում
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը իր գործունեության շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն է ցուցաբերում արտաքին առևտրատնտեսական գործունեության ընդլայնման և բիզնեսի միջազգայնացման հարցերում: Աջակցության շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն է տրամադրվում հետևյալ ուղղություններով.
- թողարկվող արտադրանքի արտահանման խթանում,
- արտասահմանյան գործընկերների որոնում և գործարար համագործակցության հաստատում,
- մասնակցություն արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներին,
- նորարարություններ կիրառող ՓՄՁ սուբյեկտների համար միջազգային ասպարեզում ինովացիոն նախաձեռնությունների փորձարկում, կատարելագործում և կոմերցիալիզացիա,
- խորհրդատվության տրամադրում արտասահմանյան շուկաներ մուտք գործելու համար միջազգային ստանդարտներին արտադրանքի համապատասխանեցման ուղղությամբ,
- խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորող իրավաօրենսդրական դաշտի վերաբերյալ` ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՄ և այլ երկրներում:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից նշված ուղղություններով աջակցությունը ցուցաբերվում է ինչպես ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում, այնպես էլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով:
Ձեռնարկությունների եվրոպական ցանց
Ձեռնարկությունների եվրոպական Ցանցը եվրոպական նոր նախաձեռնություն է, որի նպատակն է գործարար և նորարարական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին Եվրոպայում և նրանից դուրս:
Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, որը պաշտոնապես սկսել է իր գործունեությունը 2008 թվականի փետրվարից, իր մեջ է ներառում ավելի քան 44 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ, տրամադրելով բազմաթիվ մասնագիտացված գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին: Այն աջակցություն և խորհրդատվություն է տրամադրում գործարարներին և օգնում առավելագույնս օգտագործել Եվրամիության կողմից ընձեռած հնարավորությունները: Մեր ծառայությունները մասնավորապես նախատեսված են փոքր և միջին ձեռնարկությունների համար, բայց և հասանելի են խոշոր ձեռնարկություններին, գիտահետազոտական կենտրոններին և համալսարաններին: Կարդալ ավելին
EVD hոլանդական գործակալության կողմից իրականացվող "Համագործակցության զարգացում" ծրագիր
EVD հոլանդական գործակալության կողմից իրականացվող "Համագործակցության զարգացում" ծրագրի շրջանակներում 2008 թվականից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աշխատանքներ են տարվում Հայաստանում տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ծրագրի մեջ ներգրավելու ուղղությամբ:
"Համագործակցության զարգացում" ծրագրի նպատակն է խթանել համատեղ գործարար համագործակցությունը հոլանդական և աշխարհի տարբեր երկրների գործող փոքր և միջին ձեռնարկությունների միջև` զարգացնելով իրենց գործարարական ներուժը և ընդլայնելով ձեռնարկատիրական գործունեության շրջանակները: Ներկայումս ծրագիրը իրականացվում է աշխարհի ավելի քան 40 երկրում, այդ թվում և Հայաստանում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում գործող տեղական ՓՄՁ-ի սուբյեկտներին վստահելի հոլանդացի գործընկերներ հայտնաբերել, ինչպես նաև գործարար համագործակցություն հաստատել միջազգային և տեղական շուկաներում: Կարդալ ամբողջը
Նեդրումներ մասնավոր հատվածում PSI
Նիդերլանդների կառավարության կողմից իրականացվող PSI (նախկին PSOM) ծրագրի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը` իրականացնելով նորարարական ներդրումներ զարգացող երկրներում: Այս նախաձեռնությամբ Նիդերլանդների կառավարությունը նպատակ է հետապնդում նպաստել աղքատության հաղթահարմանը` տնտեսական ակտիվության և զբաղվածության մակարդակի բարձրացման, եկամուտների ավելացման միջոցով:
PSI ծրագիրը ներդրումային ծրագիր է, որն իրականացվում է հոլանդական կամ այլ օտարերկրա կազմակերպության (դիմորդ) և տվյալ երկրի տեղական ընկերությունների համագործակցությամբ: Ծրագրերը 50%-ով համաֆինանսավորվում (սուբսիդիա) են PSI ծրագրի կողմից` առավելագույնը 750 հազ. եվրո: Ծրագրի հիմնական պահանջները
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ վեբ կայքից. www.evd.nl/psi.
"Ենթակառուցվածքների զարգացման աջակցություն" ծրագիր (ORIO)
"Ենթակառուցվածքների զարգացման աջակցություն" Facility for Infrastructure Development (ORIO) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում զարգացող երկրներին, այդ թվում նաև Հայաստանին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում (դրամաշնորհ) հասարակական ենթակառուցվածքների վերակառուցման, վերականգնման կամ զարգացման գործում:
Ծրագրային առաջարկների ուղղությունները որոշվում են տվյալ երկրի կառավարության և մասնավոր հատվածի շահագրգիռ ներկայացուցիչների կողմից:
ORIO-ի կողմից 50%-ով համաֆինանսավորվում են ծրագրի մշակման աշխատանքները, ինչը սակայն չի երաշխավորում ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքումը: Հաջողության դեպքում ORIO-ն կշարունակի համագործակցությունը ծրագրի իրականացման ողջ ընթացքում` համաֆինանսավորելով ծախսերի 35%-ը: Ներկայացվող ծրագրերի առավելագույն սահմանն է 60 մլն եվրո, իսկ նվազագույնը` 2 մլն եվրո: Կարդալ ավելին
http://www.evd.nl/business/programmes/programmaint_ori.asp?land=ori
Հոլանդիայի "Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոն" (CBI)
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը իր գործունեության շրջանակներում նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում գործող ձեռնարկությունների կողմից թողարկվող արտադրանքի արտահանմանը դեպի ԵՄ երկրներ համագործակցում է Հոլանդիայի "Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոն"-ի (CBI) հետ, որը այս ոլոտում հանդիսանում է ԵՄ առաջատար կառույցներից մեկը:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը հանդիսանում է CBI-ի կողմից աշխարհի 47 երկրներում իրականացվող արտահանման ուսուցման բազմամյա ծրագրի (Export Coaching Program) գործընկեր կազմակերպությունը: Կարդալ ավելին
Միացյալ Նահանգների Առևտրի և Զարգացման Գործակալություն (USTDA)
Միացյալ Նահանգների Առևտրի և Զարգացման Գործակալությունը (Գործակալություն) Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող Միացյալ Նահանգների կառավարության արտաքին աջակցության գործակալությունն է:
Գործակալության նպատակը
Գործակալության նպատակն է աջակցել զարգացող և միջին եկամուտներ ունեցող երկրների տնտեսական զարգացմանը, միաժամանակ աջակցելով ամերիկայն գործարարներին արատահանելու իրենց ապրանքներն ու ծառայությունները:
Գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրերը
Գործակալությունը տրամադրում է դրամաշնորհներ ժամանակակից ենթակառուցվածքների և բորսային առևտրի համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Գործակալությունը գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, սակայն ելնելով մի շարք երկրներում իրականացվող ծրագրերի բնույթից (Բուլղարիա, Խորվատիա, Վրաստան, Ռուսաստան և այլն) կարելի է նշել, որ ծրագրերի մեծամասնությունը իրականացվում է էներգետիկայի, տրանսպորտի, հանք¬արդյունաբերության, հեռահաղորդակցության, շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության ոլորտներում: Կարդալ ավելին
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել Միացյալ Նահանգների Առևտրի և Զարգացման Գործակալության պաշտոնական վեբ կայքը. www.ustda.gov.
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատել է այն երկրների ցանկը, որոնք հնարավորություն կունենան օգտվելու կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար Եվրոպական Միության կողմից տրամադրվող "Արտոնությունների ընդհանրացված, համալրված համակարգ" (GSP+) առևտրային ռեժիմից` 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 2011թվականի ավարտը:
GSP+ համակարգից օգտվող երկրներն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պարագվայը, Պերուն, Շրի Լանկան և Վենեսուելան: Կարդալ ամբողջը

