Տեխնոլոգիական համագործակցության հիմնապաշարը (ՏՀՀ)

Տեխնոլոգիական համագործակցության հիմնապաշարը (ՏՀՀ) Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործիքներից է և ստեղծվել է Եվրահանձնաժողովի կողմից` նպատակ ունենալով կազմակերպությունների միջև խթանել  ՁԵՑ անդամ երկրների կազմակերպությունների միջև տեխնոլոգիական համագործակցությունը: Այն իր մեջ է ներառում տարբեր ոլորտներում  գործող արտասահմանյան  կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների և համալսարանների կողմից ներկայացված տեխնոլոգիական առաջարկներ և հարցումներ:

Օգտվելով գործընկերների որոնման հիմնապաշարից` դուք կարող եք առաջարկել ձեր տեխնոլոգիան և/կամ  որոնել  նոր տեխնոլոգիաներ ՁԵՑ անդամ երկրներում:

Եթե դուք զբաղվում եք նորարարությունների կամ տեխնոլոգիայի զարգացմամբ և ցանկանում եք այն հասանելի դարձնել 45 երկրների սպառողների համար և իրականացնել տեխնոլոգիայի փոխանցում , ապա կարող եք լրացնել Տեխնոլոգիայի առաջարկի (ՏԱ) հայտաձևը կամ եթե փնտրում եք գործընկերներ, որոնք տեխնոլոգիայի փոխանցման միջոցով կօգնեն ձեզ լուծել խնդիրներ, ապա  կարող եք լրացնել Տեխնոլոգիայի հարցման (ՏՀ) հայտաձևը` հիմնապաշարում տեղադրելու համար: Խնդրում ենք լրացված հայտաձևը ուղարկել հետևյալ էլ. հասցեով` enterprise-europe-network@smednc.am:

Ստորև ներկայացված են տեխնոլոգիական համագործակցության առաջարկներ և հարցումներ` Հայաստանից և ՁԵՑ (Ձեռնարկությունների եվրոպական ցանցի) անդամ երկրներից:

Հետաքրքրություն առաջանալու դեպքում կարող եք այցելել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի երևանյան կամ մարզային գրասենյակներ` համագործակցության հաստատման հետագա փուլերում աջակցություն ստանալու համար:


Որոնել
Ավելացնել Ձեր ընկերությունը

ԴՈՒՔ ՍԿՍՆԱԿ ԵՔ

Սկսնակ գործարարները այս բաժնում կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԴՈՒՔ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ ԵՔ

Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ գործող ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

ՓՄՁ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

Այստեղ  ներկայացված են Հայաստանում գործող ՓՄՁ-երը:

Նորություններ

13.06.2013

Ուսումնական թատրոնի հիմնադիր կին գործարարը` զարգացման և խնդիրների մասին:

_MG_8634.JPG1994 թ. Արևիկ, Լիլիթ և Աննա անունով ընկերուհիները միավորվել և ստեղծել են այսօր Հայաստանում հայտնի ԱՐԼԻԱՆ թրենինգային և խորհրդատվական ընկերությունը: Գաղափարը եղել է Արևիկ Սարգսյանինը: Նրա եղբայր Արսենն ընկերության հիմնադրումից երկու տարի առաջ Մոսկվայից ուղարկել էր հանրային կապերի մասին Սեմ Բլեքի հեղինակած գրքերից մեկը: «Գիրքը շատ հետաքրքրեց ինձ: Այն ժամանակ բոլորիս համար մարկետինգ, PR և նման հասկացությունները դեռ նոր էին: Երբ ես իմ շրջապատում առաջարկում էի ստեղծել բիզնես խորհրդատվական կազմակերպություն, բոլորը ծիծաղում էին, թե` երկրում բիզնես չկա, ի՞նչ բիզնես խորհրդատվական կազմակերպության մասին է խոսքը»,- հիշում է 47-ամյա Արևիկ Սարգսյանը:

կարդալ ամբողջը >>
11.06.2013

Շուտով հրատարակվելու է մտավոր սեփականությանը վերաբերող ուղեցույց-գրքույկ` ՓՄՁ-ների համար:

DSC05515.JPGՀանդիպման մասնակիցները որոշել են հրապարակել գրքույկ՝ Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ:  

կարդալ ամբողջը >>
08.06.2013

Հայաստանի ամենաառաջին նորաձևության կենտրոններից մեկը շարունակում է զարգանալ

_MG_6490.JPG«Ատեքս» նորաձևության կենտրոնը Հայաստանում գործում է արդեն 22 տարի: Չնայած Կարինե Դնոյանն այնտեղ աշխատել է հիմնադրման օրից, կենտրոնի ղեկավարն է դարձել 11 տարի առաջ: «Ինձ Մոսկվայում սովորելուց հետո երեք տարով գործուղման ուղարկեցին Հայաստան, այն ժամանակ այդպես էր, որպեսզի ես աշխատեմ այստեղի կարի ֆաբրիկաներից մեկում: Բայց այդ երեք տարին ձգվում է մինչև հիմա»,- ժպտալով հիշում է փորձառու դիզայներ-մոդելավորողը: Կարինե Դնոյանը 2013 թ. ապրիլին պարգևատրվել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ» մրցանակով: Նա մրցանակը ստանալիս ընդգծել է, որ զգացված է 20 տարուց ավելի աշխատելուց հետո պետության ղեկավարների կողմից նման գնահատականին արժանանալու համար: 

կարդալ ամբողջը >>

Քվեարկում

Օգտակար Տեղեկատվություն

Հարց ու պատասխան


Այստեղ
կարող եք գտնել ՓՄՁ վերաբերող առավել հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Ինչպես գրանցել բիզնեսը


Այստեղ պատկերավոր կերպով կարող եք տեղեկանալ թե ինչպես գրանցել նոր բիզնես

ՓՄՁ խորհրդատվություն


Աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաջողված պատմություններ

ԵԱՀԿe-gov.amՀաշվապահական կենտրոն