Կամուրջ դեպի մրցունակություն և նորարարություն:
կարդալ ամբողջը >>

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք ՓՄՁ ԶԱԿ և ՁԵՑ նորություններին և իրադարձություններին այստեղ

Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց

Գործարար համագործակցությունը Ձեր կողքին


Բարի գալուստ Ձեռնարկությունների եվրոպական ցանց (ՁԵՑ), Ձեր գործարար ուղին   դեպի    նորարություն և մրցունակություն: Որտեղ էլ լինեք Եվրոպայում, դուք կարող եք անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ` Ձեր բիզնեսի զարգացման  և համապատասխան գործընկերների հայտնաբերման նպատակով:

ՁԵՑ-ը  եվրոպական նոր  նախաձեռնություն է, որի նպատակն է գործարար և նորարարական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին Եվրոպայում և նրանից դուրս:

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, որը պաշտոնապես սկսել է իր գործունեությունը  2008 թվականի փետրվարից, իր մեջ է ներառում ավելի քան 44 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ, տրամադրելով բազմաթիվ մասնագիտացված գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին: Այն աջակցություն և խորհրդատվություն  է  տրամադրում գործարարներին և օգնում   առավելագույնս օգտագործել Եվրամիության կողմից ընձեռած հնարավորությունները: Մեր ծառայությունները մասնավորապես նախատեսված են փոքր և միջին ձեռնարկությունների համար, սակայն հասանելի են նաև բոլոր ձեռնարկություններին, գիտահետազոտական կենտրոններին և համալսարաններին: (http://www.enterprise-europe-network.ec.europa.eu)

Սկսած 2008 թվականից "Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն" հիմնադրամը դարձել է Հայաստանում ՁԵՑ-ի հյուրընկալող գործընկեր կազմակերպություն` Եվրահանձնաժողովի կողմից գործընկեր կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված  մրցույթի արդյունքում և ներկայումս գործում է  որպես "Ձեռնարկությունների Եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոն Հայաստանում՚" (ՁԵՑՀԿՀ):

ՁԵՑ-ը  առաջարկում է հետևյալ ծառայությունները.

  • տեղեկատվության տրամադրում Եվրամիության քաղաքականության, օրենսդրության, ստանդարտների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների, գործարար համագործակցության հնարավորությունների և ԵՄ այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ,
  • աջակցություն ձեռնարկություններին նոր գործարար համագործացության ուղղության որոշման, շուկայի հետազոտությունների և պոտենցիալ գործընկերների հայտնաբերման գործում,
  • աջակցություն բանակցությունների վարման և համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացներում,
  • աջակցություն ձեռնարկություններին միջազգային շուկայում գործունեության իրականացման համար իրենց պատրաստվածության և հնարա¬վորությունների գնահատման առումով,
  • աջակցություն նորարարություններ կիրառող ՓՄՁ սուբյեկտներին իրենց նախաձեռնությունների փորձարկման և կոմերցիալիզացիայի գործում,
  • հետադարձ կապի ապահովում, արձագանքում ձեռնարկությունների կողմից բարձրացված խնդիրներին:


Տրամադրելով բարձրակարգ և անվճար ծառայություններ` Ձեռնարկությունների եվրոպական ցանցի նպատակն է օգնել կազմակերպություններին լինելու առավել մրցունակ և նորարար:

Տեխնոլոգիական համագործակցության հիմնապաշարը (ՏՀՀ) Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի ՏՏ գործիքներից է և ստեղծվել է նպատակ ունելալով խթանել կազմակերպությունների միջև տեխնոլոգիական  համագործակցության հաստատումը: Այն իր մեջ է ներառում արտասահմանյան  կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների և համալսարանների կողմից ներկայացված տեխնոլոգիաների մի շարք առաջարկներ և հարցումներ:
Օգտվելով գործընկերների որոնման հիմնապաշարից` դուք կարող եք առաջարկել ձեր տեխնոլոգիան և/կամ  որոնել  նոր տեխնոլոգիաներ:  Կարդալ ամբողջը

Գործարար համագործակցության հիմնապաշարը (ԳՀՀ) Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի ՏՏ գործիքներից է և ստեղծվել է նպատակ ունելալով խթանել կազմակերպությունների միջև  գործարար  համագործակցության հաստատումը: Այն իր մեջ է ներառում տարբեր ոլորտներում գործող արտասահմանյան կազմակերպությունների կողմից ներկայացված մի  շարք գործարար առաջարկներ: Կարդալ ամբողջը

Միջոցառումներ
Ձեռնարկությունների եվրոպական ցանցը պարբերաբար կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ`  ներկայացնելու կազմակերպություններին իր գործունեությունը տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակով: Միջոցառումների օրացույցը իր մեջ է ներառում  անցած և  գալիք բոլոր միջոցառումները:                                                                                                                                                                                                                                                                                                                      

Այս բաժինը պարբերաբար թարմացվում է:

Հետաքրքության դեպքում մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոն Հայաստանում:

Նորությունների էլեկտրոնային պարբերական
Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնը Հայաստանում ամիսը մեկ անգամ պարբերականությամբ թողարկում է իր նորությունների էլեկտրոնային պարբերականը, որն իր մեջ է ներառում նորություններ և միջոցառումներ , գործարար առաջարկներ արտասահմանից` ուղղված Հայաստանում առևտրային և տեխնոլոգիական  համագործակցության  որոնմանը:
Մեր էլեկտրոնային պարբերականի միջոցով եղեք իրազեկ վերջին նորություններին և հնարավորություններին:

Բաժանորդագրվեք`  ստանալու նորությունների էլեկտրոնային պարբերականն անվճար:

ԴՈՒՔ ՍԿՍՆԱԿ ԵՔ

Սկսնակ գործարարները այս բաժնում կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԴՈՒՔ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ ԵՔ

Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ գործող ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

ՓՄՁ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

Այստեղ  ներկայացված են Հայաստանում գործող ՓՄՁ-երը:

Նորություններ

13.06.2013

Ուսումնական թատրոնի հիմնադիր կին գործարարը` զարգացման և խնդիրների մասին:

_MG_8634.JPG1994 թ. Արևիկ, Լիլիթ և Աննա անունով ընկերուհիները միավորվել և ստեղծել են այսօր Հայաստանում հայտնի ԱՐԼԻԱՆ թրենինգային և խորհրդատվական ընկերությունը: Գաղափարը եղել է Արևիկ Սարգսյանինը: Նրա եղբայր Արսենն ընկերության հիմնադրումից երկու տարի առաջ Մոսկվայից ուղարկել էր հանրային կապերի մասին Սեմ Բլեքի հեղինակած գրքերից մեկը: «Գիրքը շատ հետաքրքրեց ինձ: Այն ժամանակ բոլորիս համար մարկետինգ, PR և նման հասկացությունները դեռ նոր էին: Երբ ես իմ շրջապատում առաջարկում էի ստեղծել բիզնես խորհրդատվական կազմակերպություն, բոլորը ծիծաղում էին, թե` երկրում բիզնես չկա, ի՞նչ բիզնես խորհրդատվական կազմակերպության մասին է խոսքը»,- հիշում է 47-ամյա Արևիկ Սարգսյանը:

կարդալ ամբողջը >>
11.06.2013

Շուտով հրատարակվելու է մտավոր սեփականությանը վերաբերող ուղեցույց-գրքույկ` ՓՄՁ-ների համար:

DSC05515.JPGՀանդիպման մասնակիցները որոշել են հրապարակել գրքույկ՝ Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ:  

կարդալ ամբողջը >>
08.06.2013

Հայաստանի ամենաառաջին նորաձևության կենտրոններից մեկը շարունակում է զարգանալ

_MG_6490.JPG«Ատեքս» նորաձևության կենտրոնը Հայաստանում գործում է արդեն 22 տարի: Չնայած Կարինե Դնոյանն այնտեղ աշխատել է հիմնադրման օրից, կենտրոնի ղեկավարն է դարձել 11 տարի առաջ: «Ինձ Մոսկվայում սովորելուց հետո երեք տարով գործուղման ուղարկեցին Հայաստան, այն ժամանակ այդպես էր, որպեսզի ես աշխատեմ այստեղի կարի ֆաբրիկաներից մեկում: Բայց այդ երեք տարին ձգվում է մինչև հիմա»,- ժպտալով հիշում է փորձառու դիզայներ-մոդելավորողը: Կարինե Դնոյանը 2013 թ. ապրիլին պարգևատրվել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ» մրցանակով: Նա մրցանակը ստանալիս ընդգծել է, որ զգացված է 20 տարուց ավելի աշխատելուց հետո պետության ղեկավարների կողմից նման գնահատականին արժանանալու համար: 

կարդալ ամբողջը >>

Քվեարկում

Օգտակար Տեղեկատվություն

Հարց ու պատասխան


Այստեղ
կարող եք գտնել ՓՄՁ վերաբերող առավել հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Ինչպես գրանցել բիզնեսը


Այստեղ պատկերավոր կերպով կարող եք տեղեկանալ թե ինչպես գրանցել նոր բիզնես

ՓՄՁ խորհրդատվություն


Աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաջողված պատմություններ

ԵԱՀԿe-gov.amՀաշվապահական կենտրոն