Գործարար համագործակցության հիմնապաշար
Գործարար համագործակցության հիմնապաշարը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործիքներից է և ստեղծվել է Եվրահանձնաժողովի կողմից` նպատակ ունենալով կազմակերպությունների միջև խթանել գործարար համագործակցությունը: Այն իր մեջ է ներառում տարբեր ոլորտներում գործող արտասահմանյան կազմակերպությունների կողմից ներկայացված մի շարք գործարար առաջարկներ:
Օգտվելով գործընկերների որոնման հիմնապաշարից` դուք կարող եք հայտնաբերել պոտենցիալ առևտրային գործընկերներ` Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի անդամ երկրներում http://www.enterprise-europe-network.ec.europa.eu/about/branches:
Եթե դուք ցանկանում եք ձեր կազմակերպության գործարար նկարագիրը հասանելի դարձնել 45 երկրում գործող կազմակերպություններին` ընդլայնելու Ձեր գործունեությունը արտասահմանում, կամ հաստատել նոր միջազգային համագործակցություն և գտնել առևտրային միջնորդներ/մատակարարներ, որը չի ներառում տեխնոլոգիայի փոխանցում, ապա կարող եք լրացնել գործարար համագործակցության նկարագրի հայտաձևը` հիմնապաշարում տեղադրելու համար: Խնդրում ենք լրացված հայտաձևը ուղարկել հետևյալ էլ.հասցեով` enterprise-europe-network@smednc.am:
Ստորև ներկայացված են գործարար համագործակցության առաջարկներ Հայաստանից և ՁԵՑ (Ձեռնարկությունների եվրոպական ցանցի) անդամ երկրներից:
Հետաքրքրություն առաջանալու դեպքում կարող եք այցելել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գրասենյակ` համագործակցության հաստատման հետագա փուլերում աջակցություն ստանալու համար:

