Ձեռնարկություններ Եվրոպական Ցանցի Ծառայությունները
ՁԵՑ-ը առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- տեղեկատվության տրամադրում Եվրամիության քաղաքականության, օրենսդրության, ստանդարտների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների, գործարար համագործակցության հնարավորությունների և ԵՄ այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ,
- աջակցություն ձեռնարկություններին նոր գործարար համագործացության ուղղության որոշման, շուկայի հետազոտությունների և պոտենցիալ գործընկերների հայտնաբերման գործում,
- աջակցություն բանակցությունների վարման և համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացներում,
- աջակցություն ձեռնարկություններին միջազգային շուկայում գործունեության իրականացման համար իրենց պատրաստվածության և հնարա¬վորությունների գնահատման առումով,
- աջակցություն նորարարություններ կիրառող ՓՄՁ սուբյեկտներին իրենց նախաձեռնությունների փորձարկման և կոմերցիալիզացիայի գործում,
- հետադարձ կապի ապահովում, արձագանքում ձեռնարկությունների կողմից բարձրացված խնդիրներին:

