Հայաստանում գործարար ծառայություններ մատուցող կազմակերպություններ
Հարգելի գործարար
Ստորև ներկայացված է "Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեղեկագրի" էլեկտրոնային տարբերակը, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն տեղեկանալու հայաստանյան գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին:
"Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեղեկագիրը" մշակվել և հրատարակվել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված "Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագրի" շրջանակներում:
Տեղեկագիրը հնարավորություն է տալիս ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն Ձեր կազմակերպության գործունեության մեկնարկին և զարգացմանն առնչվող հարցերում աջակցության ստացման տարբերակների վերաբերյալ:
Սույն ձեռնարկը պարունակում է անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության իրականացմանն աջակցող կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների և դրանց տրամադրման պայմանների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է ՓՄՁ սուբյեկտներին գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գործարար ասոցիացիաների, միջազգային և օտարերկրյա ծրագրերի/կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի, ոչ բանկային ֆինանսական հաստատությունների, ՀՀ մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա ստացած անձանց և գործարարության հետ առնչվող այլ կառույցների գործունեությանն առնչվող տեղեկատվություն:
Եվ այսպես, բոլոր գործարարները ունեն հնարավորություն տեղեկանալու և ծանոթանալու հայաստանում ՓՄՁ աջակցության ծրագրերին ու գործարար ծառայություններ (այդ թվում նաև խորհրդատվություն) տրամադրող կազմակերպություններին նաև էլեկտրոնային տարբերակով:

