Կամուրջ դեպի մրցունակություն և նորարարություն:
կարդալ ամբողջը >>

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք ՓՄՁ ԶԱԿ և ՁԵՑ նորություններին և իրադարձություններին այստեղ

ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ

"ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է  ՀՀ Կառավարության  2009 թվականի հունիսի 26-ին 717-Ա  որոշմանբ սահմանված տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում և նպատակ ունի աջակցել փոքր և միջին  ձեռնարկատիրության զարգացմանը:

Ընկերությունն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսի 7-ի` ՀՀ կենտրոնական բանկի կողմից 07.08.2009թ-ին տրված թիվ 28 լիցենզիայի հիման վրա:

"ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա բաժնետերերի ընդհանուր ժողովն է և ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր մարմինը:

"ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվում են հետևյալ հիմնական ծառայությունները`
 - Ձեռնարկատիրական /բիզնես/ վարկերի տրամադրում;
 - Սեփական կապիտալի ֆինանսավորում:

Կազմակերպությունը գտնվում է Երևան քաղաքում (հասցե՝ Նորք Մարաշ համայնք, Ա. Արմենակյան 2/5):

 

Մանրամասների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայք-էջ` www.smeinvest.am.

ԴՈՒՔ ՍԿՍՆԱԿ ԵՔ

Սկսնակ գործարարները այս բաժնում կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԴՈՒՔ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ ԵՔ

Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ գործող ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

ՓՄՁ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

Այստեղ  ներկայացված են Հայաստանում գործող ՓՄՁ-երը:

Նորություններ

20.06.2013

Հին հայկական բաղադրատոմսերը` էկոլոգիապես մաքուր օճառների հիմքում

_MG_6531.JPGՆելլի Ավետիսյանը մասնագիտությամբ դեղագետ է: Դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Ուսումնասիրել է ամբողջ աշխարհի համար արդիական համարվող խմելու ջրի հարցը և պարզել, որ մարդկանց օգտագործած դեղերի որոշակի մասը ջրի միջոցով վերադառնում է նրանց: «Մի մասը մենք են սխալ օգտագործում և լցնում ջուրը, մյուս մասը չի յուրացվում օրգանիզմում: Այնուհետև այդ դեղերով հագեցած ջրով մենք ոռոգում ենք հողամասերը, ինչից հետո դրանք մեզ են վերադառնում բանջարեղենի և կանաչեղենի մեջ: Կամ անասունների կաթնամթերքի տեսքով, երբ կովերն ուտում են այդ ջրով ոռոգված դաշտերի խոտը»,- ասում է Ավետիսյանը:

կարդալ ամբողջը >>
13.06.2013

Ուսումնական թատրոնի հիմնադիր կին գործարարը` զարգացման և խնդիրների մասին:

_MG_8634.JPG1994 թ. Արևիկ, Լիլիթ և Աննա անունով ընկերուհիները միավորվել և ստեղծել են այսօր Հայաստանում հայտնի ԱՐԼԻԱՆ թրենինգային և խորհրդատվական ընկերությունը: Գաղափարը եղել է Արևիկ Սարգսյանինը: Նրա եղբայր Արսենն ընկերության հիմնադրումից երկու տարի առաջ Մոսկվայից ուղարկել էր հանրային կապերի մասին Սեմ Բլեքի հեղինակած գրքերից մեկը: «Գիրքը շատ հետաքրքրեց ինձ: Այն ժամանակ բոլորիս համար մարկետինգ, PR և նման հասկացությունները դեռ նոր էին: Երբ ես իմ շրջապատում առաջարկում էի ստեղծել բիզնես խորհրդատվական կազմակերպություն, բոլորը ծիծաղում էին, թե` երկրում բիզնես չկա, ի՞նչ բիզնես խորհրդատվական կազմակերպության մասին է խոսքը»,- հիշում է 47-ամյա Արևիկ Սարգսյանը:

կարդալ ամբողջը >>
11.06.2013

Շուտով հրատարակվելու է մտավոր սեփականությանը վերաբերող ուղեցույց-գրքույկ` ՓՄՁ-ների համար:

DSC05515.JPGՀանդիպման մասնակիցները որոշել են հրապարակել գրքույկ՝ Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ:  

կարդալ ամբողջը >>

Քվեարկում

Օգտակար Տեղեկատվություն

Հարց ու պատասխան


Այստեղ
կարող եք գտնել ՓՄՁ վերաբերող առավել հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Ինչպես գրանցել բիզնեսը


Այստեղ պատկերավոր կերպով կարող եք տեղեկանալ թե ինչպես գրանցել նոր բիզնես

ՓՄՁ խորհրդատվություն


Աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաջողված պատմություններ

ԵԱՀԿe-gov.amՀաշվապահական կենտրոն