Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2002 թվականին:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կառավարման գլխավոր մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած Հոգաբարձուների խորհուրդն է:
ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում գործող մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանցի միջոցով:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն ուղղված է.
- Պետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը,
- ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը,
- ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության ապահովմանը,
- ՓՄՁ-ների համար Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը,
- Նորարարական, հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցությանը,
- Նոր ՓՄՁ-ների ստեղծմանն աջակցությանը,
- ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:
Տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրեր
| Տեխնիկական աջակցություն |
Ֆինանսական աջակցություն |
- Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հետ կապված ցանկացած տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում - Տեղական արտադրանքի խթանում և ապրանքանիշերի ձևավորում - Արտադրանքի արտահանմանն աջակցություն - Կադրային ներուժի ձևավորում և զարգացում - Իրացման խթանում - Սկսնակ գործարարներին աջակցություն - Ժանամանակակից տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի իրականացմանն աջակցություն |
- Վարկային երաշխավորությունների տրամադրում - Սեփական կապիտալի ֆինանսավորում - Սկսնակներին վարկային երաշխավորությունների տրամադրում - Վարկային տոկոսադրույքի մասնակի ֆինանսավորում |
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնն իր ծառայությունները մատուցում է մրցութային կարգով ընտրված մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով: Տրամադրվող ծառայությունները համաֆինանսավորվում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից:
Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի հաղորդակցման կենտրոնը Հայաստանում ի դեմս Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի
2008թ.-ից սկսած Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը հյուրընկալում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնը Հայաստանում:
Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, որը պաշտոնապես սկսել է իր գործունեությունը 2008 թվականի փետրվարից, իր մեջ է ներառում ավելի քան 44 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ, տրամադրելով բազմաթիվ մասնագիտացված գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին ինչպես լոկալ` եվրոպական մակարդակում, այնպես էլ Եվրոպայից դուրս:
Աշխատելով “մեկ պատուհանի” սկզբունքով Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցը կազմակերպությանը կամ ոլորտին առնչվող անվճար խորհրդատվության ու աջակցության հնարավորություն է ընձեռում միևնույն ժամանակ տեղեկատվություն տրամադրելով շուկաներում առկա պայմանների, եվրոպական օրենսդրության և քաղաքականության վերաբերյալ:
ՁԵՑ-ը օժանդակում է ՓՄՁ-ներին շահաբեր պայմաններով գործընկերներ ձեռք բերելու գործում` օգտագործելով գործարար կամ տեխնոլոգիական հիմնապաշարները, տեղեկատվություն է տրամադրում միջազգային համագործակցության վերաբերյալ:
Միջազգային համագործակցություն
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը համատեղ ծրագրեր է իրականացնում և ակտիվ համագործակցում է մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ: Համատեղ ծրագրեր են իրականացվել և իրականացվում ՄԱԶԾ, ՄԹ ՄԶՎ, ՃՄՀԳ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ:
Ֆինանսավորում
2002-2008 թվականներին պետական աջակցության համար պետական բույջեից ուղղվել է շուրջ 1.6 միլիարդ ՀՀ դրամ և ավելի քան 20 հազար սկսնակ և գործող ՓՄՁ-ներ ստացել են աջակցություն: Ընդ որում բյուջեից հատկացումները տարեցտարի ավելանում են: (2002թ.-ին տրամադրվել է 20 մլն դրամ, 2003թ.-ին` 250 մլն դրամ, 2004թ.-ին` 234 մլն դրամ, 2005թ.-ին` 300 մլն դրամ, 2006թ.-ին` 350 մլն դրամ, 2007թ.-ին` 400 մլն դրամ, 2008թ.` 450 մլն դրամ, 2009թ.` 573.5 մլն դրամ, 2010թ.` 150 մլն դրամ:)
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը ծրագրերի և միջոցառումների իրականացման համար միջոցներ է ներգրավում նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից:

