Գործարար տեղեկատվություն
Գործարար տեղեկատվական աջակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը աջակցություն է ցուցաբերում ՓՄՁ սուբյեկտներին:
Ոլորտները հետևյալն են.
-
օրենքներում կատարվող փոփոխությունների,
-
արտաքին տնտեսական գործունեության իրականացման,
-
հոսքագծերի և սարքավորումների ձեռքբերման,
-
նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրման,
-
գործընկերների որոնման,
-
ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման,
-
մտավոր սեփականության պաշտպանության,
-
լիցենզավորման,
-
ստանդարտացման,
-
համապատասխանության հավաստման,
-
գործարար և ներդրումային ծրագրերի մշակման,
-
հաշվապահական հաշվառման,
-
մաքսային ձևակերպումների ու հաշվետվությունների ներկայացման ուղղություններով:
Բացի այդ գործարարները Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կենտրոնական և մարզային մասնաճյուղերի գրասենյակներից կարող են անվճար ձեռք բերել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից հրատարակված մասնագիտական գրականություն, գործարար ուղեցույցներ և տեղեկագրեր:

