Վարկային երաշխավորություններ
Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովման խնդիրը մշտապես հանդիսացել է պետական աջակցության կարևորագույն ուղղություններից: Այդ նպատակով ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացվում է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման ծրագիր, ուղղված ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը և հեռավոր շրջաններում վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տրամադրած երաշխավորությունը հնարավորություն է ընձեռում վարկունակ ձեռնարկատերերին վարկավորվել գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչը հատկապես արդիական է ՀՀ բնակավայրերում և սահմանամերձ գոտիներում գործող ՓՄՁ սուբյեկտների համար:
Երաշխավորությունների առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը կարող է երաշխավորել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) ոչ ավել քան 70%-ը: Գումարային արտահայտությամբ երաշխավորության առավելագույն ծավալը կարող է կազմել 15 միլիոն դրամ:
Վարկային երաշխավորությունները տրամադրվում են ըստ հետևյալ առաջնայնությունների`
- արտադրության կամ ծառայությունների, ինչպես նաև առևտրի* ոլորտում գործող ՓՄՁ սուբյեկտներ,
- տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում (սահմանամերձ և գյուղական բնակավայրերում, աղետի գոտում, նախկին բանավաններում, գիտավաններում) գործող ՓՄՁ սուբյեկտներ,
- ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտներ,
- նորարարություններ ներդնող, նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ սուբյեկտներ:
*Տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցությունից չեն կարող օգտվել` Վարկային, ապահովագրական և ներդրումային կազմակերպությունները, գրավատները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտները, ինչպես նաև դուստր և կախյալ տնտեսական ընկերությունները:
Վարկային երաշխավորությունները տրամադրվում են միայն Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործընկեր բանկերից վարկավորման նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿԵՐ
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
Երևան, Բայրոնի 1
Հեռ.` (374 10) 565858, 568585
էլ. փոստ` acba@arminco.com, վեբ կայք` www.acba.am
Ինեկոբանկ
Երևան, Թումանյան 17
Հեռ.` (374 10) 563725
էլ. փոստ` inecobank@inecobank.am, Վեբ կայք` www.inecobank.am
Անելիք բանկ
Երևան, Մարշալ Բաղրամյան 75
Հեռ.` (374 10) 228717, 228744
էլ. փոստ` anelik@arminco.com, վեբ կայք` www.anelik.am
ՎՏԲ-Հայաստան բանկ
Երևան, Նալբանդյան 46
Հեռ.` (374 10) 565860
էլ. փոստ` headoffice@vtb.am, Վեբ կայք` www.vtb.am
Արդշինինվեստբանկ
Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ.` (374 10) 540404, 528513
էլ. փոստ` office@ashib.am, Վեբ կայք` www.ashib.am
Հայբիզնեսբանկ
Երևան, Նալբանդյան 48
Հեռ.` (374 10) 540502, 540324
էլ. փոստ` info@armbusinessbank.am, Վեբ կայք` www.armbusinessbank.am
Յունիբանկ
Երևան, Հանրապետության 39
Հեռ.` (374 10) 521320, 521343
էլ. փոստ` unibank@unibank.am, Վեբ կայք` www.unibank.am
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ
Երևան, Վազգեն Սարգսյան 10
Հեռ.` (+374 10) 54 07 28, 54 07 36
Վեբ կայք` www.armswissbank.am
Կոնկրետ բանկի ընտրության իրավունքը ՓՄՁ- ինն է:
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՔԱՅԼ1 Երաշխավորության հայտի ընդունում
ՓՄՁ սուբյեկտը պատրաստում և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի փաթեթը.
- երաշխավորության լրացված հայտ (ըստ հաստատված ձևի),
- կանոնադրության պատճե,
- ՀՀ պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճե,
- վերջին հաշվետու ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվությունների պատճեներ,
- այլ տեղեկություններ ՓՄՁ սուբյեկտի հայեցողությամբ:
Ընդունված հայտերը Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը քննարկում է երկօրյա ժամկետում և եզրակացության մասին տեղեկացնում ՓՄՁ սուբյեկտին:
ՔԱՅԼ 2 Վարկային հայտի վերլուծություն
ՓՄՁ սուբյեկտի կողմից բանկին վարկային հայտ ներկայացնելուց հետո Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը և բանկը համատեղ այցելում են ՓՄՁ սուբյեկտին: Բանկը ամփոփում է իր վերլուծության արդյունքները, կայացնում վարկավորման մասին որոշում և առաջարկ ներկայացնում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն, որում նշվում են նախատեսվող վարկավորման և անհրաժեշտ երաշխավորության պայմանները:
ՔԱՅԼ 3 Որակավորման հանձնաժողով
Բանկի առաջարկը մեկ շաբաթվա ընթացքում քննարկվում է հատուկ այդ նպատակով ստեղծված Որակավորման հանձնաժողովի կողմից, որը տալիս է իր եզրակացությունը:
ՔԱՅԼ 4 Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի որոշում
Որակավորման հանձնաժողովի դրական եզրակացությամբ երաշխավորության հայտերը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդին, որը յոթ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է վերջնական որոշում:
ՔԱՅԼ 5 Պայմանագրերի կնքում և երաշխավորության տրամադրում
Երաշխավորություն տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը Երաշխավորության պայմանագիր է կնքում ՓՄՁ սուբյեկտի հետ և տրամադրում երաշխավորությունը:
ՔԱՅԼ 6 Մոնիտորինգ
Երաշխավորություն ստացած ՓՄՁ սուբյեկտները պետք է տրամադրեն Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվող մոնիտորինգի անցկացման համար պահանջվող տեղեկատվություն, որի գաղտնիությունը երաշխավորվում է:

