Աշխատանքային օրենսդրություն
Ինչ կարգով է տրամադրվում տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը և ինչպես է այն վճարվում:
Պատասխան
Համաձայն Աշխատանքային Օրենսգրքի 99-րդ հոդվածի` տարբեր գործատուների մոտ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա վճարովի արձակուրդի հետ միաժամանակ և վճարվում է 2 տեղից էլ միաժամանակ:

