Կամուրջ դեպի մրցունակություն և նորարարություն:
կարդալ ամբողջը >>

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք ՓՄՁ ԶԱԿ և ՁԵՑ նորություններին և իրադարձություններին այստեղ

Տեղեկատվական/ խորհրդատվական սեմինար ՀՀ օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ

12.07.2012

training.jpgՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և Հաշվապահական կենտրոնը անցկացրեցին են ուսուցողական/խորհրդատվական սեմինար, նվիրված "ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ": Սեմինարը վարեց Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ Վրեժ Մխիթարյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները`


- "Հարկերի մասին" ՀՀ օրենք (ընդգրկել 4 հավելվածի ներկայացում, 28 հոդված)
- "Շահութահարկի մասին" ՀՀ օրենք
   •    Կանխավճարներ
   •    Նվազագույն շահութահարկի ներկայացումDSC00008.JPG
- "Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին" ՀՀ օրենք
   •    Սահմանափակումներ
   •    Պատասխանատվության ներկայացում
- "Դրամարկղային գործառնությունների մասին" ՀՀ օրենք
(2012թ-ի հունվարի մեկից ուժի մեջ մտած փոփոխություններ)
- "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենք (փոփոխությունը ապրիլի մեկից) և այլն:

Սեմինարը նախատեսված էր ՓՄՁ սուբյեկտների հաշվապահների, կադրային բնագավառում աշխատող մասնագետների և տնօրենների համար:

Սեմինարի արդյունքում մասնակիցները մանրամասն ծանոթացան ՀՀ Հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պարզաբանումները:

Սեմինարը անցկացվեց  2012թ. հուլիսի 12-ին, ժամը 1400 – 1700 / 3 ժամ:

Սեմինարի  կազմակերպման վայրը` Հաշվապահական կենտրոնի նիստերի դահլիճ
հասցեն` ք.Երևան,  Կոմիտասի փող. 49/3, 7-րդ հարկ:

Դասընթացին մասնակցելու համար  հարկավոր էր զանգահարել և գրանցվել`
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ` հեռ. 58 32 61, 56 37 14, 54 16 48   կամ
Հաշվապահական կենտրոն` հեռ.  23 71 02, 23 87 75, 24 91 78  (ներքին 101)

ԴՈՒՔ ՍԿՍՆԱԿ ԵՔ

Սկսնակ գործարարները այս բաժնում կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԴՈՒՔ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ ԵՔ

Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ գործող ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

ՓՄՁ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

Այստեղ  ներկայացված են Հայաստանում գործող ՓՄՁ-երը:

Նորություններ

13.06.2013

Ուսումնական թատրոնի հիմնադիր կին գործարարը` զարգացման և խնդիրների մասին:

_MG_8634.JPG1994 թ. Արևիկ, Լիլիթ և Աննա անունով ընկերուհիները միավորվել և ստեղծել են այսօր Հայաստանում հայտնի ԱՐԼԻԱՆ թրենինգային և խորհրդատվական ընկերությունը: Գաղափարը եղել է Արևիկ Սարգսյանինը: Նրա եղբայր Արսենն ընկերության հիմնադրումից երկու տարի առաջ Մոսկվայից ուղարկել էր հանրային կապերի մասին Սեմ Բլեքի հեղինակած գրքերից մեկը: «Գիրքը շատ հետաքրքրեց ինձ: Այն ժամանակ բոլորիս համար մարկետինգ, PR և նման հասկացությունները դեռ նոր էին: Երբ ես իմ շրջապատում առաջարկում էի ստեղծել բիզնես խորհրդատվական կազմակերպություն, բոլորը ծիծաղում էին, թե` երկրում բիզնես չկա, ի՞նչ բիզնես խորհրդատվական կազմակերպության մասին է խոսքը»,- հիշում է 47-ամյա Արևիկ Սարգսյանը:

կարդալ ամբողջը >>
11.06.2013

Շուտով հրատարակվելու է մտավոր սեփականությանը վերաբերող ուղեցույց-գրքույկ` ՓՄՁ-ների համար:

DSC05515.JPGՀանդիպման մասնակիցները որոշել են հրապարակել գրքույկ՝ Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ:  

կարդալ ամբողջը >>
08.06.2013

Հայաստանի ամենաառաջին նորաձևության կենտրոններից մեկը շարունակում է զարգանալ

_MG_6490.JPG«Ատեքս» նորաձևության կենտրոնը Հայաստանում գործում է արդեն 22 տարի: Չնայած Կարինե Դնոյանն այնտեղ աշխատել է հիմնադրման օրից, կենտրոնի ղեկավարն է դարձել 11 տարի առաջ: «Ինձ Մոսկվայում սովորելուց հետո երեք տարով գործուղման ուղարկեցին Հայաստան, այն ժամանակ այդպես էր, որպեսզի ես աշխատեմ այստեղի կարի ֆաբրիկաներից մեկում: Բայց այդ երեք տարին ձգվում է մինչև հիմա»,- ժպտալով հիշում է փորձառու դիզայներ-մոդելավորողը: Կարինե Դնոյանը 2013 թ. ապրիլին պարգևատրվել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ» մրցանակով: Նա մրցանակը ստանալիս ընդգծել է, որ զգացված է 20 տարուց ավելի աշխատելուց հետո պետության ղեկավարների կողմից նման գնահատականին արժանանալու համար: 

կարդալ ամբողջը >>

Քվեարկում

Օգտակար Տեղեկատվություն

Հարց ու պատասխան


Այստեղ
կարող եք գտնել ՓՄՁ վերաբերող առավել հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Ինչպես գրանցել բիզնեսը


Այստեղ պատկերավոր կերպով կարող եք տեղեկանալ թե ինչպես գրանցել նոր բիզնես

ՓՄՁ խորհրդատվություն


Աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաջողված պատմություններ

ԵԱՀԿe-gov.amՀաշվապահական կենտրոն