1994 թ. Արևիկ, Լիլիթ և Աննա անունով ընկերուհիները միավորվել և ստեղծել են այսօր Հայաստանում հայտնի ԱՐԼԻԱՆ թրենինգային և խորհրդատվական ընկերությունը: Գաղափարը եղել է Արևիկ Սարգսյանինը: Նրա եղբայր Արսենն ընկերության հիմնադրումից երկու տարի առաջ Մոսկվայից ուղարկել էր հանրային կապերի մասին Սեմ Բլեքի հեղինակած գրքերից մեկը: «Գիրքը շատ հետաքրքրեց ինձ: Այն ժամանակ բոլորիս համար մարկետինգ, PR և նման հասկացությունները դեռ նոր էին: Երբ ես իմ շրջապատում առաջարկում էի ստեղծել բիզնես խորհրդատվական կազմակերպություն, բոլորը ծիծաղում էին, թե` երկրում բիզնես չկա, ի՞նչ բիզնես խորհրդատվական կազմակերպության մասին է խոսքը»,- հիշում է 47-ամյա Արևիկ Սարգսյանը: