Մեր տեսլականը
Ձեռնարկատիրական հնարավորություններ` բոլորին:
Մեր առաքելությունը
Տեղեկացնել, ոգևորել և հզորացնել Հայաստանի ՓՄՁ-ներին,  որպեսզի նրանք ստեղծեն ինքնուրույն ձեռնարկություններ,  որոնք կնպաստեն ոչ միայն անհատական տնտեսական կայունությանը, այլև ամբողջ երկրի տնտեսությանն ընդհանրապես:
Հոգաբարձուների խորհուրդ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները.

  1. հաստատում է հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերը,
  2. փոփոխություններ ու լրացումներ է կատարում հիմնադրամի կանոնադրության մեջ, ընդունում է նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումներ,
  3. հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացմամբ ընդունում է որոշումներ հիմնադրամի կողմից իրականացվող խոշոր գործարքների մասին,
  4. հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչա-կազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, տարեկան ծախսերի նախահաշիվը,
  5. հիմնադրամի նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է հիմնադրամի գործադիր տնօրենին,
  6. դադարեցնում է խորհրդի անդամների լիազորությունները և առաջադրում նոր թեկնածություններ,
  7. իրականացնում է վերահսկողություն հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման նկատմամբ,
  8. հաստատում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունները,
  9. ստեղծում, վերակազմավորում ու լուծարում է հիմնադրամի մասնաճյուղերը,ներկայացուցչությունները և հիմնարկները, ինչպես նաև հաստատում է դրանց կանոնադրությունները,
  10. վերահսկում է իր ընդունած որոշումների կատարումը:

Հոգաբարձուների խորհուրդը

Սուրեն Կարայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ


Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ


Արմեն Հայրապետյան

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ


Ռոբերտ Մակարյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ


Հերմինե Նաղդալյան

ՀՀ ձեռնարկատերերի միության նախագահ


Արամ Մելքոնյան

ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ


Մարտին Սարգսյան

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր


Սեյրան Ավագյան

""Հայկական գործարարություն" փոքր և միջին գործարարության միության" նախագահ


Դիանա Ղազարյան 

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի գործադիր տնօրեն


Հայկազ Բախշեցյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության փոխնախագահ, "Մետեք" ՓԲԸ նախագահ


Սեյրան Սարգսյան

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն


Ցոլվարդ Գևորգյան 

"Հայաստանի վաճառականներ" ՀԿ նախագահ