Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և...
Գյումրիում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների ընտրությունը: Ավելի քան 40 դիմորդներից ընտրական հանձնաժողովն ընտրեց 20 մասնակիցների: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի` ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և UNIDO-ն Գյումրիում սկսնակների նոր անվճար դասընթաց կանցկացնեն
Գյումրիում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների ընտրությունը: Ավելի քան 40 դիմորդներից ընտրական հանձնաժողովն ընտրեց 20 մասնակիցների: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի`  «Հաջող սկիզբ» փուլում:  
 
Ծրագիրն իրականացնում  են ՄԱԱԶԿ-ը (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Այն նպատակ ունի աջակցել ՀՀ մարզերում բնակվող 18-35 տարեկան ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում՝ այդպիսով նպաստելով երիտասարդության գործազրկության մակարդակի նվազեցմանը և Հայաստանում կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը:
 
Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրում ընտրության հիմնական չափանիշն  իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Առաջնահերթ են հատկապես արտադրության և ՏՏ ոլորտներում ներգրավված սկսնակները:    
 
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում  երիտասարդ ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացի և մշակում գործարար ծրագրեր: Այդ ծրագրերից առավել իրատեսականները կարող են հավակնել մատչելի վարկերի տեսքով ֆինանսական աջակցություն ստանալուն: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո, առնվազն 1 տարվա ընթացքում, սկսնակը ստանում է խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: