Հոլանդացի մասնագետները ներդրում կունենան...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի` PUM-ի միջև հուշագրի ստոագրման արարողությանը: Փաստաթուղթը ստորագրել են  ՍԱՊԾ ...
Հոլանդացի մասնագետները ներդրում կունենան սննդի անվտանգության բարձրացման գործում
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի` PUM-ի միջև հուշագրի ստոագրման արարողությանը: Փաստաթուղթը ստորագրել են  ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը և PUM կազմակերպության  Հայաստանի կոորդինատոր Ալբերտ Վեթերինգսը: Հուշագիրը Հայաստանի սննդի շղթայի տնտեսվարողների համար միջազգային փորձն ու գիտելիքները ուսումնասիրելու և գործնականում կիրառելու հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում: 
 

Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Յոս Դաուման, ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, ինչպես նաև ՓԱՄ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանը: 
 
PUM-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն, իր ավելի քան 3.000 կամավոր-փորձագետների կարճաժամկետ խորհրդատվական առաքելությունների միջոցով, աջակցում է գործարարությանը զարգացող երկրներում՝ նպաստելով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և PUM-ի միջև նույնպես ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով հոլանդացի ավագ փորձագետներն իրենց գիտելիքն ու փորձն են 

կիսելու հայ գործարարների հետ: ՍԱՊԾ ղեկավարը կարևորել է տնտեսավարողներին պետական վերահսկողության շրջանակներում նախևառաջ համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու խորհրդատվությամբ ապահովելու անհրաժեշտությունը: «Այս հուշագրով ամրագրվող համագործակցության հիմնական նպատակն է աջակցել այն տնտեսավարողներին, որոնց մոտ, պետական վերահսկողության իրականացման արդյունքում, հայտնաբերվել են խախտումներ, թերություններ, շեղումներ: Հոլանդացի բարձրակարգ փորձագետների ներգրավումը, նրանց կուտակած երկարատև փորձի, գիտելիքների ու հմտությունների օգտագործումը սննդամթերքի անվտանգության ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու լրացուցիչ հնարավորություն է»,- ասել է Իշխան Կարապետյանը:  


Ալբերտ Վեթերինգսը հավաստիացրել է, որ իրենց կողմից ոչ միայն կբավարարվեն հրավիրվող փորձագետին ներկայացվող պահանջները, այլև երաշխավորել՝ ակնկալվող արդյունքները կլինեն գոհացուցիչ. այդ մասին են վկայում Հայաստանում հաջողությամբ իրականացված 53 գործարար ծրագրերը: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգությունը հանդիսանում է կազմակերպության հիմնական թիրախներից մեկը և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ոչ թե տնտեսավարողներին պատժելու, այլ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու  սկզբունքով: 

 
Դեսպան Իոս Դաումանը, ողջունել է որակի միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված  քայլերը և ուշագրավ համարել, որ այսօր լրանում է նաև երկու երկրների միջև համագործակցության 25 տարին: 
Աղբյուրը` ՍԱՊԾ կայք