Սոցիալական հարթակներում առաջմղման դասընթաց...
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացրեց «Մարքեթինգի իրականացում սոցիալական հարթակներում» թեմայով վերապատրաստման ...
Սոցիալական հարթակներում առաջմղման դասընթաց մարզերի ձեռնարկությունների համար
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացրեց «Մարքեթինգի իրականացում սոցիալական հարթակներում» թեմայով վերապատրաստման դասընթաց:
 
Երկօրյա դասընթացի նպատակն էր ինտերակտիվ եղանակով ներկայացնել սոցիալական հարթակներում մարքեթինգային ռազմավարության պլանավորումը, իրականացումը և գնահատումը։ Դասընթացը նախատեսված է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք մեծ բյուջե չունեն սոցիալական հարթակներում մարքեթինգ իրականացնող մասնագետներ ունենալու համար և կարող են սովորել և վարել սեփական սոցիալական կայքերը։ Դասընթացը վարում էր «Մարքեթինգի միջազգային դպրոցի» դասընթացավար, «ՄԱՐՕԳ» մարքեթինգային և կրեատիվ գործակալության հիմնադիր և տնօրեն Դիանա Հովհաննիսյանը: 
 
2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը,  Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):