ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ 10...
10 հայաստանյան սկսնակ ընկերություն մասնակցեց Իսպանիայի Սալամանկա քաղաքում ապրիլի 26-27-ը կայացած Startup Olé կոնֆերանսին: Նրանց մասնակցությունը հնարավոր է դարձել «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) և «Ձեռնարկությունների ...
ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ 10 հայկական ստարտափ մասնակցեց «Սթարթափ Օլե» կոնֆերանսին

10 հայաստանյան սկսնակ ընկերություն մասնակցեց Իսպանիայի Սալամանկա քաղաքում ապրիլի 26-27-ը կայացած Startup Olé կոնֆերանսին: Նրանց մասնակցությունը հնարավոր է դարձել «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցության շնորհիվ: Արդեն երրորդ տարին անցկացվող Startup Olé կոնֆերանսի այս տարվա համակազմակերպիչներից մեկը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն էր: Startup Olé երկօրյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ուղղվածության միջոցառման ընթացքում հայկական ընկերությունները կապեր ստեղծեցին սթարթափ ընկերությունների հետ:

Նրանք նաև ձևավորեցին փոխշահավետ գործընկերություն նոր գործընկերների և սերիական արտադրություն իրականացնող ձեռնարկատերերի միջև, որոնք կարող են հանդես գալ իբրև մենթոր և բիզնես խորհրդատու՝ օգնելով վերջիններին ընդլայնել իրենց գործունեությունը: Այդպիսով` միջոցառմանը մասնակցող հայաստանյան սթարթափ ընկերություններին բացառիկ հնարավորություն ընձեռվեց ներգրավվել եվրոպական սթարթափ էկոհամակարգում: Կոնֆերանսի շրջանակներում հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռնվեց նաև մասնակցել ծրագրերի մրցույթ-շնորհանդեսներին, ինչպես նաև խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը: