Հոլանդացի փորձագետի դասընթացը հայ պանրագործների համար
Հոլանդացի փորձագետ Քիս վան Վուխթը (Kees van Vught) հայ պանրագործների համար անցկացրեց հատուկ դասընթաց: Լոռու և Գեղարքունիքի մարզերում փորձագետը մասնագիտական դասընթաց է անցկացրել 15 պանրագործների հետ, այցելել նրանց արտադրամասեր, ...
Հոլանդացի փորձագետի դասընթացը հայ պանրագործների համար
Հոլանդացի փորձագետ Քիս վան Վուխթը (Kees van Vught) հայ պանրագործների համար անցկացրեց հատուկ դասընթաց: Լոռու և Գեղարքունիքի մարզերում փորձագետը մասնագիտական դասընթաց է անցկացրել 15 պանրագործների հետ, այցելել նրանց արտադրամասեր, տեղում տրամադրել խորհրդատվություն, ինչպես նաև իրականացրել է Գաուդա և Մոցարելա պանիրների արտադրության փորձ: Դասընթացի ընթացքում հոլանդացի մասնագետը ցուցադրել է նաև Նիդերլանդներում արտադրված պանրի նմուշները: Դասընթացի ավարտին արտադրողները մասնագետի հետ անցկացրել են պանրի արտադրությանը վերաբերող բաց քննարկում: Դասընթացը և խորհրդատվությունն իրականացել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Հոլանդացի ավագ փորձագետների «PUM» կազմակերպության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում` ՓՄՁ ԶԱԿ-ի  և նրա գործընկերների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի աջակցությամբ: 
 
Դասընթացից առաջ Կիս վան Վուխթը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում գործադիր տնօրենի տեղակալ, USAID/PRP ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանի,ծրագրի տեղական տնտեսական զարգացման բաղադրիչի պատասխանատու Արտակ Դադոյանի,ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մարզի մասնաճյուղի տնօրեն, PUM կազմակերպության հայաստանյան համակարգողՍուրեն Խուդավերդյանի, ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության բաժնի փորձագետ Վիոլետա Վիրաբյանի հետ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել էր այցի հետ կապված կազմակերպչական հարցերը, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության գործիքները և աջակցության ուղղությունները:  
 

2016թ. սեպտեմբերի 20-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» ոչ առևտրային կազմակերպության միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթի հիմնակաան նպատակն է նպաստել հոլանդացի ավագ փորձագետների փորձի և գիտելիքների տարածմանը Հայաստանում գործող ՓՄՁ-ների շրջանում: Ծրագրի առաքելությունն է հոլանդացի փորձագետների կողմից կամավորական սկզբունքով ՓՄՁ-ներին տրամադրել փորձագիտական և  տեխնիկական խորհրդատվություն՝ խրախուսելով միջազգային շուկաների հասանելությանը, ինչպես նաև հայկական ՓՄՁ-ներում միջազգային լավագույն փորձի ներմուծմանը: