«3 սերունդ» ապրանքանիշի արտադրողները...
«3 սերունդ» առաջ մղման ապրանքանիշի ութ արտադրող այսուհետև մշտապես  ներկայացված կլինի Երևանի Արաբկիր (Մեծ գրպան) և Դավիթաշեն (Ֆամիլիա) համայնքների երկու սուպերմարկետներում: Խանութներում ապրանքատեսականու ներկայացումն ուղեկցվեց համտեսով: Ակցիայի ընթացքում արտադրողները ...
«3 սերունդ» ապրանքանիշի արտադրողները ներկայացվեցին Երևանի 2 սուպերմարկետներում
«3 սերունդ» առաջ մղման ապրանքանիշի ութ արտադրող այսուհետև մշտապես  ներկայացված կլինի Երևանի Արաբկիր (Մեծ գրպան) և Դավիթաշեն (Ֆամիլիա) համայնքների երկու սուպերմարկետներում: Խանութներում ապրանքատեսականու ներկայացումն ուղեկցվեց համտեսով: Ակցիայի ընթացքում արտադրողները ներկայացրեցին չրեր, մսամթերք, աղի գետնանուշ, Գավառի գաթա և փախլավա, պանրի տեսականի: «3 սերունդ» նախաձեռնությունը մեկնարկել է  ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի  շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ գործընկերների՝ ԳԱԱՊ, Ի-վի Քոնսալթինգ ընկերության և Քարդ հիմնադրամի հետ համատեղ: 
 
«3 սերունդ» նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքներում գործող փոքրածավալ ձեռնարկություններին, որպեսզի նրանք զարգացնեն իրենց համայնքները՝ վերջնական նպատակ ունենալով կանխել արտագաղթը: Նախաձեռնության նպատակն է, որպեսզի հայի երեք սերունդը՝ պապը, որդին և թողռը, մնան հայրենիքում և այստեղ կերտեն իրենց ապագան: 
 
Սուպերմարկետներում ներկայացված արտադրողները Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, և Լոռու մարզերից են՝ «Նաիրյան» (չրեր), «Սև ցուլ» (մսամթերք), «Կոթի պրոդուկտ» (պանրի տեսականի), «Նաթ» (աղի գետնանուշ), «Բորիսովկա» (պանրի տեսականի), «Անգրետ» (Գավառի գաթա, փախլավա, և այլն), «Սելիմ» (պանրի տեսականի), «Սարի հովիվ» (պանրի տեսականի): 
 
Մեծ գրպան սուպերմարկետում տեղադրված առաջ մղման ցուցափեղկը փոխանցում է «3 սերունդ» նախաձեռնության գլխավոր ուղերձները և գովազդում ապրանքատեսականին: 
 
Ցուցափեղկերի տեղադրման առաջին նախաձեռնության արդյունքների հիման վրա նախատեսվում է հետագայում Երևանի ևս չորս սուպերմարկետում առաջիկա 6 ամսվա ընթացքում տեղադրել նման ցուցափեղկեր: