Հրավիրում ենք ՀՀ Գեղարքունիքի...
Ուշադրություն   Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմադրամը հրավիրում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում բնակվող բոլոր ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ   ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ վերջին երեք տարիներին զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, ...
Հրավիրում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Ուշադրություն

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմադրամը հրավիրում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում բնակվող բոլոր ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ   ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ վերջին երեք տարիներին զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին:

 

Ծրագիրը ներառում է՝ ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:

Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

Ծրագրի տեվողությունը՝ մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակների ֆինանսական աջակցության գործիքներից:

Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման հետևյալ պայմաններով՝

  • առավելագույնը 5 մլն դրամ,
  • տարեկան տոկոսադրույքը՝ 10%,
  • մինչև 5 տարի մարման ժամկետով,
  • Հայստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%)

 

Մանրամասների համար դիմել

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Գեղարքունիքի մասնաճյուղ 

հետևյալ հեռախոսահամարով՝  +374 98 22-10-03

 

 

Էլ. փոստ ՝ gegharkunik@smednc.am