Ուսուցողական աջակցության ծրագրի նպատակն է գործարար ուսուցման և վերապատրաստման մատչելիության ապահովումը ՓՄՁ սուբյեկտների համար:

ՓՄՁ սուբյեկտների ձեռնարկատիրական հիմտությունների զարգացման նպատակով կարիքների գնահատման հիման վրա կիրականացվեն թեմատիկ և ոլորտային/տեխնոլոգիական դասընթացներ (թվային մարքեթինգ, բրենդավորում, նորարարությունների կառավարում, մակնշում, հյուրընկալության կառավարում, վաճառքի տեխնիկա և հմտություններ, սննդի անվտանգություն, որակի կառավարում, ֆինանսների կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն):

Այս ուղղությամբ համագործակցություն կիրականացվեն միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև կրթական ծրագրեր իրականացնող այլ կառույցների հետ:

Միկրոձեռնարկատիրության մոդելավորման նմանակում (Micro Entrepreneurial Simulation Training - MEST)

ՓՄՁ սուբյեկտները կարող են օգտվել ձեռնարկատիրական հմտությունների զարգացման գերմանական լավագույն մեթոդաբանությամբ իրականացվող Միկրոձեռնարկատիրության մոդելավորման նմանակում (Micro Entrepreneurial Simulation Training - MEST) դասընթացից, որը կիրականացնեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համապատասխան որակավորում ստացած մասնագետները:

Այս դասընթացը հնարավորություն կտա.

  • Ստանալ տնտեսագիտական (բազային) գիտելիքներ բոլոր ազդող գործոնների հետ միասին.
  • Հասկանալ, թե ինչ է նշանակում ձեռնարկատիրական մտածելակերպը և գործելակերպը և կիրառել այն սիմուլյացիայի ընթացքում.
  • Հասկանալ, թե ինչպես ավելի զարգացնել փոքր և միջին ձեռնարկատիրությունները և այդ ընթացքում բացահայտել դժվարությունները և հնարավորությունները.
  • Հասկանալ բազային հաշվապահությունը և կառավարման սկզբունքները ու սիմուլյացիայի ընթացքում կիրառել պարզ ֆինանսական գործիքներ.
  • Զարգացնել հաճախորդների ավելի խորը ընկալումը և բազային մարքեթինգային գիտելիքները.
  • Գիտակցել շուկայի դինամիկան և մրցակցությունը.
  • Հասկանալ միկրոֆինանսական հաստատությունների և հաճախորդների միջև գոյություն ունեցող համակարգը և հետևանքները: