հայ
Ներդրումների աջակցման կենտրոնը Հաայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով․


  • Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Ուղեկցում ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն պետական մարմինների հետ աշխատանքներում
  • Ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների և այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ խորհրդատվություն
  • Հավանական ներդրողներին ներդրումային ծրագրերի տրամադրում՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի
  • Ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքման ապահովում


Կապ Կենտրոնի հետ


էլ.փոստ` оnewindow@mineconomy.am
Հեռ.` +374 11 597 109
Հասցե`  ք. Երևան, Մ.Մկրտչյան 5