Իրազեկում-խորհրդատվություն Վանաձորում
Հարգելի գործարարներ, հունիսի 1-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ...
Իրազեկում-խորհրդատվություն Վանաձորում
Հարգելի գործարարներ, հունիսի 1-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին:
Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակներում:
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վերը նշված միջոցամանը, որի ընթացքում գործարարներին կներկայացվեն հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր, մասնավորապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, շրջանառության հարկի մասին ՀՀ oրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսավարողների իրավունքներն ու պարտականությունները: Մանրամասների համար զանգահարել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղ` հետևյալ հեռախոսահամարներով` (0322) 2 1370; (098) 31 10 06: