Սևանում կայացավ իրազեկման միջոցառումը
Մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունենացավ իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ...
Սևանում կայացավ իրազեկման միջոցառումը
Մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունենացավ իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակներում:
 
Գործարարներին ներկայացվեցին հարկային օրենսդրությանն առնչվող հարցերը, մասնավորապես` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, Շրջանառության հարկի մասին ՀՀ oրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես` ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսավարողների իրավունքներն ու պարտականությունները: