Իրազեկում-խորհրդատվություն Չարենցավանում
Հարգելի գործարարներ, հունիսի 28-ին ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ...
Իրազեկում-խորհրդատվություն Չարենցավանում
Հարգելի գործարարներ, հունիսի 28-ին ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին:
Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակներում:
 
Միջոցաման ընթացքում գործարարներին կներկայացվեն հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր, մասնավորապես` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, շրջանառության հարկի մասին ՀՀ oրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես` ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսավարողների իրավունքներն ու պարտականությունները: Մանրամասների համար զանգահարել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Կոտայքի մասնաճյուղ` հետևյալ հեռախոսահամարներով` (0226) 4 29 26, (098) 31 10 08: