Օձունի և հարակից համայնքների...
Փորձագետները պարզել են, որ Օձուն, Այգեհովիտ և Արդվի համայնքների հիմնական մրցակցային առավելություններից են մեղմ կլիման, գեղատեսիլ բնությունը և բազմաթիվ պատմամշակութային կառույցներն ու տեսարժան վայրերը։ Մրցակցային մյուս առավելություններից է համայնքներում ...
Օձունի և հարակից համայնքների մրցակցային առավելությունները հիմնականում տուրիզմի ոլորտին են առնչվում
Փորձագետները պարզել են, որ Օձուն, Այգեհովիտ և Արդվի համայնքների հիմնական մրցակցային առավելություններից են մեղմ կլիման, գեղատեսիլ բնությունը և բազմաթիվ պատմամշակութային կառույցներն ու տեսարժան վայրերը։ Մրցակցային մյուս առավելություններից է համայնքներում օթևանատներ ունեցողների հյուրընկալությունը, որը  նպաստում է տուրիզմի զարգացմանը: Մասնագետների վերլուծությունները ցույց են տվել, որ տուրիստները հաճույքով են գիշերում այդ համայնքներում։ 
 
Ստեփանավան – Ալավերդի ճանապարհին մոտ գտնվելու հանգամանքը նպաստում է մեծաքանակ տուրիստների ներգրավմանը։ Օձուն համայնքի պատմամշակութային կոթողների հայտնի լինելը նպաստում է տուրիստների ներգրավման գործում։ Ալավերդի և Ստեփանավան քաղաքներին մոտ գտնվելու  հանգամանքը նպաստում է ստացված բերքի արագ իրացմանը, քանի որ բերքի մի մասը վաճառվում է այս քաղաքներում:Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի մասնագետներն Օձուն և հարակից համայնքների անդամների  հետ համատեղ քննարկել են իրենց հայրենի բնակավայրերի մրցակցային առավելությունները, վերհանել խնդիրները և առաջարկել դրանց լուծումները: Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում (PACA) ծրագիրը համայնքներում իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:
 
Վերլուծությունները ցույց են տվել, որ այս տարածաշրջանում մեծ պոտենցիալ կա տուրիզմի, պանրի արտադրութան զարգացման ուղղությամբ: Վերլուծության ճիշտ պատկեր ստանալու գործում մեծ  դեր են ունեցել հենց համայնքների բնակիչները, քանի որ նրանք ամենալավը գիտեն՝ որն  է տվյալ համայնքում առաջնային խնդիրը: 
 
USAID/PRP ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ափուջանյանը նշեց, որ շեշտը դրվելու է հյուրատնային բիզնեսի վրա: Զարգացվելու են հյուրատների սեփականատերերի բիզնես գիտելիքները, նոր զբոսաշրջիկներ գրավելու հմտությունները և նրանց համար անհրաժեշտ հարակից ծառայությունները: Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն էլ համոզմունք հայտնեց, որ նախաձեռնությունը կնպաստի համայնքներում փոքր և միջին բիզնեսի, հյուրատնային, պանրի և չրի արտադրության ոլորտների և ընդհանուր  տնտեսական զարգացմանը: 
 

Համայնքների զարգացող ճյուղերն են զբոսաշրջությունը, էկոմթերքի արտադրությունը, գյուղմթերքի ցուցադրական արտադրությունը: Զարգացած, սակայն ոչ մրցունակ ճյուղերն են հողագործությունն ու անասնապահությունը: 
Համայնքների տնտեսությունը վերլուծող մասնագետները հետազոտության արդյունքում ներկայացրել են ոլորտների զարգացման առանձնահատուկ առաջարկությունները: Անասնապահության ոլորտի զարգացման համար ըստ 
նրանց  անհրաժեշտ է կատարել Անասունների տոհմափոխություն, հիմնել նոր տեխնոլոգիաներին համապատասխան կաթնամթերքի վերամշակման փոքր արտադրամասեր: Նաև ըստ նրանց` զարգացմանը կնպաստի  պանրի արտադրության պայմանների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացների կազմակերպումը: Փորձագետները կարծում են, որ ոլորտի համար խթան կհանդիսանան նաև Ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի տրամադրումը և Տարածաշրջանում համապատասխան սարքավորումներով հագեցած սպանդանոցի, ինչպես նաև մսի վերամշակման փոքր արտադրամասերի հիմնումը։
 
Մասնագետներն առաջարկություններ են կատարել նաև հողագործության ոլորտի զարգացման համար:  Նրանց կարծիքով` Նոր տեսակի մշակաբույսերի ձեռքբերման և փորձարկման աջակցությունը կնպաստի զարգացմանը։ Կարևոր  է նաև գյուղատնտեսական աշխատանքների մեխանիզացումը, որը կկրճատի մարդու ֆիզիկական աշխատանքը: Իսկ նոր գյուղտեխնիկայի և կցորդների ձեռքբերումը մասնագետների կարծիքով` կկրճատի բերքի կորուստը: Ըստ Օձունի, Այգեհովիտ և Արդվի համայնքների տնտեսությունը վերլուծած մասնագետների` տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը մշակաբույսերի  արտադրողականությունը բարձրացնելու թեմայով նույնպես կնպաստի զարգացմանը:
 
Արդվի, Այգեհատ և Օձուն համայնքներում տնտեսությունների մեծ մասը ստացված կաթը հանձնում է Տաշիրի կաթնամթերք արտադրող գործարաններին։ Տեղի պանրի արտադրամասն ավելի թանկ գնով նույնպես կաթի մթերում է իրականացնում։ Արտադրամասը պատրաստ է մթերել համայնքներում ստացված ամբողջ կաթը։ Դրա համար անհրաժեշտ է կաթի հավաքման կետի հիմնում։ Արդյունքում՝ ըստ փորձագետների, կաթը Տաշիր հասցնելու փոխարեն տնտեսությունները ճանապարհածախս չեն կատարի և կաթը կհանձնեն համայնքում։