USAID/PRP ծրագրով Բջնիում կառուցված...
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագիրը Կոտայքի մարզի Բջնի համայնքում շահագործման է հանձնվել է 878 ...
USAID/PRP ծրագրով Բջնիում կառուցված ջրագիծը կնպաստի տեղական տնտեսության զարգացմանը
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագիրը Կոտայքի մարզի Բջնի համայնքում շահագործման է հանձնվել է 878 մ և 319 մ ոռոգման ջրագծերի կառուցումը: Ջրագծի նախագծով նախատեսված հողային աշխատանքն իրականացրել է Բջնի համայնքը: Համայնքի ղեկավար Արմեն Մաթևոսյանի խոսքով` ջրագծի կառուցումից հետո համայնքում կհիմնվի 30-35 հեկտար նոր այգի, ինչն էլ կնպաստի տեղական տնտեսության զարգացմանը: «Մենք վաղուց էինք փնտրում որևէ ֆինանսավորում, որպեսզի իրականացվի ջրագծի կառուցումը: Եվ շատ գոհ ենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի այս ծրագիրը ձեռք մեկնեց մեզ այս հարցում»,- նշեց Մաթևոսյանը: 
 
Ջրագծի կառուցումն իրականացվել է USAID/PRP ծրագրի ենթակառուցվածքների բաղադրիչի գործողությունների շրջանակում: Ջրագծի կառուցումը մեկնարկել էր ապրիլի 11-ից: Բջնի համայնքի ղեկավար Արմեն ՄաթևոսյանըՇինարարությունն ավարտվել է հունիսի 6-ին: Համայնքը նախկինում այլ ծրագրերով իրականացրել է ջրագծերի նորոգում և կառուցում, սակայն այդ ջրագծերը մինչև համայնքի ծայրամասերը չեն հասել: USAID/PRP ծրագրի կառուցած ջրագիծը ոռոգման ջուրը հասցրել է Բջնիի ծայրամասերի ոռոգելի հողատարածքներին:  
 
Շինարարության մեջ ներգրավված են եղել գերազանցապես Բջնի համայնքի բնակիչները: Ուստի, ծրագիրն ապահովել է նաև նրանց ժամանակավոր զբաղվածությունը: Ընդհանուր առմամբ` գյուղապետի խոսքով` Բջնիից արտագաղթը և արտագնա աշխատանքի մեկնողների թիվը փոքր է: «Համայնքն ունի 200 հեկտարից ավելի չոռոգվող հողեր, որոնք ջրի առկայության դեպքում կարող են դառնալ այգիներ: Իսկ դա կնշանակի, որ մեր համայնքից էլ ընդհանրապես դուրս չեն գնա աշխատելու կամ այլ տեղ բնակվելու համար»,- շեշտում է համայնքի ղեկավարը: Ջրագծի շինարարությունն իրականացրել է «Հիմնաքարեր» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Սահմանաշեն» ՍՊԸ-ն: 
 
###
 
2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD), Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը և «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը: