Հայտնի են դարձել ՀՀ...
Հունիսի 29-ին` Ռեդիսոն Բլու հյուրանոցում, կկայանա ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատարաստումը և անցկացումն իրականացրել է ...
Հայտնի են դարձել ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հունիսի 29-ին` Ռեդիսոն Բլու հյուրանոցում, կկայանա ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատարաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: 
 
Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է  2012 թվականից: 
 
Մրցանակաբաշխությունն անցկացվում է  6 անվանակարգերով. 
  1. «Լավագույն կին գործատու»
  2. «Լավագույն կին նորարար»
  3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»
  4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»
  5. «Լավագույն սկսնակ կին գործարար»
  6. «Լավագույն արտահանող կին գործարար»
 
6-րդ անվանակարգում մրցանակները  2016թ մրցանակաբախության ընթացքում կշնորհվեն առաջին անգամ: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է երկուական մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար: 
 
2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից: 
Վարչապետի մրցանակներից զատ, մրցանակներ են սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: ՓՄՁ ԶԱԿ-ը մրցանակ է շնորհելու Արցախի 2 կին գործարարի: Խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ են սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները` ԱՄՆ ՄԶԾ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը (USAID/PRP), ԵԱՀԿ (OSCE) Երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և նրա կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեցներին աջակցություն»  ծրագիրը, Ասիական զարգացման բանկի (ADB) «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին» գրասենյակը (EBRD ASB) և Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և այլն:
 
Կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել միջազգային  ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):