Վայքում կաայացավ իրազեկում-խորհրդատվություն
Հունիսի 23-ին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունենացավ իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի ...
Վայքում կաայացավ իրազեկում-խորհրդատվություն
Հունիսի 23-ին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունենացավ իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակներում:
 
Միջոցառման ընթացքում գործարարներին ներկայացվեցին հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր, մասնավորապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես` ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսվարողների իրավունքներն ու պարտականությունները: