Սիսիանում կայացավ Իրազեկում-խորհրդատվություն
Հունիսի 22-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումներին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ...
Սիսիանում կայացավ Իրազեկում-խորհրդատվություն
Հունիսի 22-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումներին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակներում:
 
Միջոցառման ընթացքում գործարարներին ներկայացվեցին հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր, մասնավորապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, շրջանառության հարկի մասին ՀՀ oրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսավարողների իրավունքներն ու պարտականությունները: