Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի միացյալ համակարգող խորհրդի նիստը։ Այն ...
Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ՓՄՁ-ներին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի միացյալ համակարգող խորհրդի նիստը։ Այն վարում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը։ Ճապոնական կողմից նիստին մասնակցում էին ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրայի Հիրոմիցուն, ՃՄՀԳ երևանյան կապի գրասենյակի ներկայացուցիչ Ռուզան Խոջիկյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ և ծրագրի փորձագիտական խումբը։ Դիտորդի կարգավիճակով նիստին ներկա էին նաև ԱՄՆ ՄԶԳ և ՄԱԱԶԳ ներկայացուցիչներ։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ողջույնի խոսքում բարձր գնահատեց ՃՄՀԳ հետ գործակցությունը և շնորհակալություն հայտնեց նոր ծրագիր սկսելու համար։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն իր խոսքում նշեց ծրագրի նախորդ փուլի բարձր արդյունավետությունը և հույս հայտնեց, որ երկրորդ փուլը նույնպես կապահովի բարձ արդյունքներ:
 
Այնուհետև ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին ներկայացրեց ծրագրի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլի հիմնական գործողությունների պլանը և ուղղությունները։ Ներկայացումից հետո ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավարը պատասխանեց ներկաների հարցերին: Քննարկում ծավալվեց երկրորդ փուլի իրականացման արդյունավետության ապահովման ուղղությամբ։ Հատկապես շեշտվեց այլ աջակից կառույցների հետ համագործակցության և գործողությունների փոխլրացման ապահովման կարևորությունը՝ մարզերում աջակցության արդյունավետության նպատակով։
 
Քննարկումներից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղական Գարեգին Մելքոնյանը և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրայի Հիրոմիցուն ստորագրեցին ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող փաստաթուղթը։ 
 
Համատեղ ծրագիրը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի նոր փուլն  է։ Նախորդ ծրագիրն իրականացվել է 2013 թ․ մարտից  2015թ․ մարտ: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը: