Վանաձորում անցկացվում է ՓՄՁ-ների...
Վանաձորում մեկնարկել է «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շարքը: Այն անցկացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության ...
Վանաձորում անցկացվում է ՓՄՁ-ների և աշխատուժի համար անցկացվող դասընթացը
Վանաձորում մեկնարկել է «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շարքը: Այն անցկացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Լոռու մարզի առնվազն 30 ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի 30 ներկայացուցիչներ կմասնակցեն երկուական դասընթացների, որոնք անցկացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: Ծրագիրը ներառում է գործնական և արդյունավետ դասընթացներ հետևյալ թեմաներով՝ վաճառք և մարքեթինգ ՓՄՁ-ների համար, հյուրընկալության ոլորտի կառավարում ՓՄՁ-ների համար, սպասարկում և հյուրընկալության ոլորտի կառավարում աշխատուժի համար, կարիերայի զարգացում աշխատուժի համար:
 
Տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչները հնարավորություն կունենան զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները՝ սեփական բիզնեսի բարեհաջող հետագա զարգացման համար, մինչդեռ տեղական աշխատուժը՝ ստանալով գործնական գիտելիքներ, կկարողանա ավելի հեշտությամբ աշխատանքի անցնել ցանկալի ոլորտներում: 
 
Լոռու մարզում հատկապես կարևորվում է հյուրընկալության ոլորտը, հետևաբար դասընթացներից երկուսը կենտրոնացված են հենց այդ ոլորտի զարգացմանն ուղղված թեմաների վրա:
Լոռու մարզը ծրագրի շրջանակում արդեն երրորդ թիրախային տարածաշրջանն է՝ Երևանից և Արմավիրից հետո, որտեղ անցկացվել են համապատասխան դասընթացները: Սյունիքը լինելու է վերջին չորրորդ տարածաշրջանը, որտեղ ևս կիրականացվեն դասընթացները ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար: