Բիզնես դասընթաց` Արցախում հյուրատնային...
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Արցախ ժամանած  «Տուրիզմ պարբերական» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արթուր Ոսկանյանը Շուշի քաղաքում անց է ...
Բիզնես դասընթաց` Արցախում հյուրատնային բիզնեսով զբաղվողների համար

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Արցախ ժամանած  «Տուրիզմ պարբերական» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արթուր Ոսկանյանը Շուշի քաղաքում անց է կացրել բիզնես դասընթաց` Արցախում «B&B» տիպի զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվողների համար: 

«Տուրիզմ պարբերական» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ոսկանյանը մասնագետներին ներկայացրել է ոլորտի առանձնահատկությունները, զբոսաշրջիկներ հյուրընկալելու ու սպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտ նախապայմաններն ու նրբությունները և ոլորտին վերաբերող այլ հարցեր: Արցախյան «B&B» բիզնեսի ներկայացուցիչներն էլ հանդես են եկել իրենց հուզող հարցերով, ներկայացրել ոլորտում ունեցած հաջողություններն ու առկա խնդիրները: Դասընթացին մասնակցում էին Արցախի տարբեր համայնքներից շուրջ 20 հյուրատների բիզնեսով զբաղվողներ:
Աղբյուրը` Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կայք: