Հայաստանի 5 արտադրող միասնական...
Սինգապուրում բացվեց «Food and Hotel Asia 2018» (FHA) 1978 թ.-ից անցկացվող  միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն  է ամբողջ Ասիայում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի 5 արտադրող: Ցուցահանդեսը ...
Հայաստանի 5 արտադրող միասնական տաղավարով առաջին անգամ մասնակցեց Սինգապուրում անցկացվող «Food and Hotel Asia 2018» միջազգային ցուցահանդեսին
Սինգապուրում բացվեց «Food and Hotel Asia 2018» (FHA) 1978 թ.-ից անցկացվող  միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն  է ամբողջ Ասիայում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի 5 արտադրող: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 28-ը: 
 
Հայկական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել Ճապոնիայի միջազգային համագործակցության և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցության շնորհիվ:
 
Հայաստանից ցուցահանդեսին ներկայացել են չրերի, բուսական թեյերի, սոճու կոնի օշարակի, պահածոների, հյութերի, կոմպոտների արտադրությամբ զբաղվող ընկերություններ:
 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը նշեց, որ այս միջոցառումը հետևում է մարտի 6-9-ը Ճապոնիայում անցկացված «Ֆուդեքս» 2018 ցուցահանդեսին: «FHA-ի ընթացքում մեր արտադրողները հնարավորություն կունենան հայկական ապրանքատեսակները ներկայացնել ասիական ևս մեկ խոշոր շուկայում: Ճապոնիայում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների կուտակած փորձը կօգնի Սինգապուրի ցուցահանդեսի մասնակիցներին՝ ավելի ներկայանալի լինել:   
 
Ցուցահանդեսի բացման հենց առաջին օրը Հայաստանի տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր էր: Ցուցահանդեսին ձեռնարկատերերի մասնակցության արդյունքները կամփոփվեն առաջիկայում: 
 
Սինգապուր կատարած այցի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Սինգապուրի համագործակցության կազմակերպության (Singapore Cooperation Enterprise, SCE) գործադիր տնօրեն Կոնգ Վայ Մունի հետ:
 
Կողմերն անդրադարձել են FHA 2018 Singapore ցուցահանդեսին հայկական պատվիրակության և արտադրողների մասնակցությանը, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ՓՄՁ աջակցության մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակմանը, Սինգապուրից դեպի Հայաստան տուրիստների ներգրավման նպատակով հայկական և սինգապուրյան տուրիստական կազմակերպությունների միջև համագործակցության միջոցառումների կազմակերպմանը և այլն: