Կրթական և ժամանցի նոր վայր Վանաձորում
  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից,Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործարկվեց ...
Կրթական և ժամանցի նոր վայր Վանաձորում

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից,Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործարկվեց «Օրիոն» պլանետարիումը:

Շարժական պլանետարիումը փչովի սֆերիկ գմբեթ է, որի մեջ պրոյեկտորի և էկրանի միջոցով, հատուկ ծածկույթի օգնությամբ ուցադրվում են ֆիլմեր` եռաչափ էֆեկտով: Պլանետարիումը հնարավորություն կընձեռի հանրամատչելի ձևով գիտելիքներ ստանալ աստղագիտության և բնական այլ գիտությունների նվաճումների, հայտնագործությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Այն կհամատեղի ժամանցն ու գիտելիքը և՛ վանաձորցիների, և՛ տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: