հայ
Մեր «Լոռու Կայանում», որը հիմնադրվել է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաֆինանսավորմամբ, տեղադրվեց էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան: Այն գործելու է բոլորովին ԱՆՎՃԱՐ, Մենք ևս միանում ենք էլեկտրամոբիլային շարժմանը:

Հատուկ շնորհակալություն Plug.am ծրագրին, որը իրականացվում է՝ UNDP in Armenia, Global Environment Facility, GEF Small Grants Programme Ֆինանսավորմամբ։


Հիշեցնում ենք որ ՀՀ Լոռու մարզի Ղուրսալի գյուղի վարչական տարածքում հիմնադրվող Ճամփեզրյա կայանը շուտով կգործարկվի՝

Տեղական ապրանքների/ծառայությունների ուղղակի վաճառքի

Տեղեկատվական կենտրոն այցելուների և զբոսաշրջիկների համար․

Հանգստի կետ անցորդների համար.

Շուկայավարման/մոնիտորինգի հարթակ և խորհրդատվական կենտրոն տեղական ՓՄՁ-ների համար․

Բուժ կետ: