Կամուրջ դեպի մրցունակություն և նորարարություն:
կարդալ ամբողջը >>

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք ՓՄՁ ԶԱԿ և ՁԵՑ նորություններին և իրադարձություններին այստեղ

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն

corporate style logo-for_web.jpgՈղջունում ենք Ձեզ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի պաշտոնական կայքում:

Այստեղ յուրաքանչյուր գործարար կարող է գտնել բազմակողմանի և հավաստի  տեղեկատվություն իր սեփական գործունեության վերաբերյալ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի վիրտուալ գրասենյակում ներկայացված են կենտրոնի կողմից իրականացվող բոլոր ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես` սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության, վարկային երաշխավորությունների տրամադրման և սկսնակ գործարարների ֆինանսավորման, գործարար խորհրդատվական, տեղեկատվական, տեղական տնտեսական զարգացման, արդյունաբերական համակարգերի կառուցման ծրագրերը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հանդիսանում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնը ՀՀ-ում և կայքում ներկայացված են ցանցի ընձեռած բոլոր հնարավորությունները, ծառայություններն ու նորությունները:

ՁԵՑ-ի ընձեռած բացառիկ հնարավորություններից է նաև Գործարար համագործակցության և Տեխնոլոգիական համագործակցության հիմնապաշարների միջոցով հայաստանյան և օտարերկրյա գործարարների միջև համագործակցության հաստատումը:

Կայք-էջում ներկայացված են ՓՄՁ ոլորտին առնչվող իրավաօրենսդրական ակտեր և օրենսդրական փոփոխություններ, տարաբնույթ օգտակար հրատարակություններ:
 
Մեր կայք-էջում Դուք կգտնեք հավաստի տեղեկատվություն Հայաստանում ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի, ընթացիկ նախագծերի, ինչպես նաև հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների մասին:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը մեծապես կարևորում է Ձեր առաջարկներն ու կարծիքները, որոնք կարող եք թողնել մեր կայքի հետադարձ կապ բաժնում:

Տարաբնույթ գործիքներով հագեցած այս կայքը Ձեզ կօգնի ծանոթանալ մեր կենտրոնի նպատակներին, աջակցության ծրագրերին ու ընթացակարգերին` ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում:

ԴՈՒՔ ՍԿՍՆԱԿ ԵՔ

Սկսնակ գործարարները այս բաժնում կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԴՈՒՔ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ ԵՔ

Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ գործող ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

ՓՄՁ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ

Այստեղ  ներկայացված են Հայաստանում գործող ՓՄՁ-երը:

Նորություններ

20.06.2013

Հին հայկական բաղադրատոմսերը` էկոլոգիապես մաքուր օճառների հիմքում

_MG_6531.JPGՆելլի Ավետիսյանը մասնագիտությամբ դեղագետ է: Դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Ուսումնասիրել է ամբողջ աշխարհի համար արդիական համարվող խմելու ջրի հարցը և պարզել, որ մարդկանց օգտագործած դեղերի որոշակի մասը ջրի միջոցով վերադառնում է նրանց: «Մի մասը մենք են սխալ օգտագործում և լցնում ջուրը, մյուս մասը չի յուրացվում օրգանիզմում: Այնուհետև այդ դեղերով հագեցած ջրով մենք ոռոգում ենք հողամասերը, ինչից հետո դրանք մեզ են վերադառնում բանջարեղենի և կանաչեղենի մեջ: Կամ անասունների կաթնամթերքի տեսքով, երբ կովերն ուտում են այդ ջրով ոռոգված դաշտերի խոտը»,- ասում է Ավետիսյանը:

կարդալ ամբողջը >>
13.06.2013

Ուսումնական թատրոնի հիմնադիր կին գործարարը` զարգացման և խնդիրների մասին:

_MG_8634.JPG1994 թ. Արևիկ, Լիլիթ և Աննա անունով ընկերուհիները միավորվել և ստեղծել են այսօր Հայաստանում հայտնի ԱՐԼԻԱՆ թրենինգային և խորհրդատվական ընկերությունը: Գաղափարը եղել է Արևիկ Սարգսյանինը: Նրա եղբայր Արսենն ընկերության հիմնադրումից երկու տարի առաջ Մոսկվայից ուղարկել էր հանրային կապերի մասին Սեմ Բլեքի հեղինակած գրքերից մեկը: «Գիրքը շատ հետաքրքրեց ինձ: Այն ժամանակ բոլորիս համար մարկետինգ, PR և նման հասկացությունները դեռ նոր էին: Երբ ես իմ շրջապատում առաջարկում էի ստեղծել բիզնես խորհրդատվական կազմակերպություն, բոլորը ծիծաղում էին, թե` երկրում բիզնես չկա, ի՞նչ բիզնես խորհրդատվական կազմակերպության մասին է խոսքը»,- հիշում է 47-ամյա Արևիկ Սարգսյանը:

կարդալ ամբողջը >>
11.06.2013

Շուտով հրատարակվելու է մտավոր սեփականությանը վերաբերող ուղեցույց-գրքույկ` ՓՄՁ-ների համար:

DSC05515.JPGՀանդիպման մասնակիցները որոշել են հրապարակել գրքույկ՝ Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ:  

կարդալ ամբողջը >>

Քվեարկում

Օգտակար Տեղեկատվություն

Հարց ու պատասխան


Այստեղ
կարող եք գտնել ՓՄՁ վերաբերող առավել հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Ինչպես գրանցել բիզնեսը


Այստեղ պատկերավոր կերպով կարող եք տեղեկանալ թե ինչպես գրանցել նոր բիզնես

ՓՄՁ խորհրդատվություն


Աջակցման ծրագրերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաջողված պատմություններ

ԵԱՀԿe-gov.amՀաշվապահական կենտրոն